November 30

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Համառոտ գրել վիռուսների մասին։

2.Ընտրել որևե վիռուսային հիվանդություն, նկարագրել ախտանշանները,վարագման աղբյուրները և բուժման մեթոդները։

3.Ինչ են իրենցից ներկայացնում նախակորիզավորները,ներկայացնել նրանց կառուցմածքը։

4.Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

5.Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

6.Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

2.Կոկսակի վիրուս(Ձեռք,ոտք, հիվանդություն), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված վիրուսներով։ Տիպիկ դեպքերում սկսվում է տենդով և ընդհանուր թուլությամբ։ Մեկ կամ երկու օր անց ձեռքերի, ոտքերի վրա և բերանի շուրջը ի հայտ են գալիս անգույն, հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկնռրի, երբեմն վերջիններս տեղակայվում են հետույքային և աճուկային շրջաններում։ Նշաններն ու ախտանիշները սովորաբար հայտնվում են վիրուսի ներգործությունից 3֊ից 6 օր անց։ Ցանը ինքնուրույն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ հնարավոր է ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որոնք ժամանակի ընթացքում կրկին աճում են։

3.

  • Նախակորիզավորները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք դասվում են բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունների շարքին։
  • Նախակորիզավորների բջիջները շատ ավելի փոքր են, քան կորիզավորների բջիջները, չունեն կորիզ և մի շարք օրգանոիդներ։
  • Բոլոր նախակորիզավոր բջիջները պատված են բջջապատով։ Դրանց մի մասը նաև պատված է պատիճով կամ լորձային շերտով։ Այդ շերտը կազմված է բազմաշաքարներից։

• Նախակորզավորները իրենց շարժը ապահովում են թարթիչների միջոցով։

4.Արեգակնային ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։


Posted November 30, 2021 by armankarapetyan in category Կենսաբանություն՛

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*