April 26

Գրավոր աշխատանք

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:
  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

April 19

Վայոց Ձորի մարզ

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Վայոց ձորը հարուստ է նաև կենդանատեսակներով, որոնց մի մասն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, որը ներառում է երկրի հազվագյուտ և վտանգված կենդանատեսակները։ Վայոց ձորում կարելի է հանդիպել բեզոարյան այծերի, կովկասյան արջերի, վայրի վարազների, արծիվների, անգղերի և նույնիսկ Կովկասյան ընձառյուծի, ինչն այս տեղանքը դարձնում է բաղձալի վայրի բնության սիրահարների համար։

ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել։ Այստեղ գտնվող քարանձավները վկայում են այն մասին, որ հին ժամանակներում տարածքում բնակվել են նաև քոչվոր ցեղեր։ Միևնույն ժամանակ, քարանձավները տրամադրում են այստեղ ապրած և արարած հնագույն մշակույթի վերաբերյալ խոսուն ապացույցներ, որոնցից մեկը հենց մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին պատկանող գինեգործարանն է։

Վայոց ձորի մարզի տեսարժան վայրեր

1.Պռոշաբերդ

April 5

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։Արմավիրի մարզը գտնվում է 800-1000 մ բարձրություններում։Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական, Ձմեռը ցուրտ է։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։

Արմավիրի մարզի մշակույթի և սպորտի հաստատություններ - ՀՀ ԿԳՄՍՆ
Արմավիրի մարզ | Armenia tour

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ:

April 5

Սև բերդ

Սև բերդ, հուշարձան ՀայաստանիՇիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

1837 թվականին կառուցված Ալեքսանդրապոլի ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Կենտրոնական մասում «Ալեքսանդրապոլ» ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Հյուսիսային կողմում Կարմիր բերդն է։ Հին Ալեքսանդրապոլի հատվածում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նա նշում է, որ այս պատմական հուշարձանը Կումայրիի բաղկացուցիչ մասն է, որից քիչ հեռու գտնված է եղել հին բերդաամրոցը՝ VII դարի եկեղեցով։ Բերդն ունեցել է իր պարսպային մասերից անձրևներից պաշտպանող յուրահատուկ ջրահեռացման համակարգ։ Բերդի պաշտպանական համակարգի մեջ մտնում են փոքր բետոնյա ամրություններ, որոնք գնդացրային կետեր են։ Այն սկսվում է դրա շուրջ մեծ ու լայն փորված փորվածքով։ Միջնաբերդն ավելի բարձրադիր է և գտնվում է շինության կենտրոնում։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։