November 2

Հայոց պատմություն 02.11.2022

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն

ՓԱՌԱՆՁԵՄ

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանձեմն է՝ Արշակ II-ի կինը:

Փառանձեմը ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը:

Նա Սյունաց նախարարական տոհմից էր՝ դուստրն Անդոկ /Անտիոք/ Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն ՝ր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք:

Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների՝ նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին՝ Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Рекламаhttps://c0.pubmine.com/sf/0.0.7/html/safeframe.htmlПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Այն ժամանակ Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունոն, որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ: Ապա Գնել պատանին՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ: Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում: Այս համբավից բորբոքված՝ Տիրիթը՝ Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին… այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ ամուսնուն կորցնելու՝ հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել:

Տիրիթը սկսեց նենգավոր հնարքներ մտածել. վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունն առաջ տանել: Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորելու և քեզ սպանելու… Ուստի թագավորը Գնելի նկատմամբ ոխով լցվելով՝ հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ…

Փավստոս Բուզանդ. «հայոց պատմություն» /դպրություն Դ, գլ. ԺԵ/

Արշակ II-ի համար խիստ անհանգստացնող էին Տիրիթի բերած փաստարկները: Ուստի նա հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները, սակայն հենց այդ ժամանակ էլ իրականացրեց նրա դավադրական սպանությունը:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը: Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը: Սակայն Արշակ II-ը կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Իսկ Գնելը եկավ Կուաշ ավանը` Արագած լեռան ստորոտում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր։ Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն՝ Գնելի հորը` ինքն իրեն պատձառ համարելով նրա սպանվելուն: Ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր և դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել։ Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի` Սյունյաց ցեղից, և թագավորավայել հար սանիք անելով` առատ–առատ պարգևներ է տալիս նախարարներին…

Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդանի հետ, որ թագավորի զինակիրն էր` Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՞թե չգիտես, որ Գնելը միտքը դրել է քեզ սպանել և քո փոխանակ թագավորել»…

Արշակն, այս բանին հավատալով, նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ…

Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն» (գիրք Գ, գլ. ԻԲ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվեցին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց` բանակից դուրս պահել նրան և տանել սպանել․..

Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով: Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում` առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը: Կինը, հասնելով եպիսկոպոսապետի մոտ, գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը: Ճիչ բարձրացրեց` ասելով. «Շտապիր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»: (Իսկ նա) արարողությունն ընդհատելով` վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով ներս է ընկնում թագավորի մոտ: Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ եպիսկոպոսապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելը չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է` խռմփացնելով` իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում… Իսկ Գնել պատանուն տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որ Լսին են կոչում…

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ` մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ: Ինքը` թագավորն էլ, գնալով լացողների մեջ, նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստ- կացնել սպանվածի համար: Իսկ սպանվածի կինը` Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ձչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր…

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն Դ, գլ. ԺԵ)

Նույն պատմիչի հաղորդման համաձայն՝ Տիրիթի նենգությունը հայտնի դարձավ հենց Գնելի թաղման ժամանակ: Եվ Փառանձեմն, առանց վարանելու, ի լուր բոլորի բարձրաձայնեց այդ մասին. «Կինը բողոք բարձրացրեց. «Լսեցե՛ք բոլորդ, իմ ամուսնու մահն իմ պատճառով եղավ, մեկն ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»: Մազերը փետրում էր, ճչում էր կոծելիս»…

Ըստ պատմիչների, Գնելի մահվանից ոչ շատ ժամանակ անց Արշակ II-ի հրամանով մահապատժի ենթարկվեց նաև Տիրիթը, որի կազմակերպած դավադրության զոհն էր դարձել Գնելը:

Նոր ժամանակների պատմագրության մեջ հայտնվել է տեսակետ, որ Տիրիթի դավադրության պատմությունն ավելի շատ հորինվածք է, իսկ իրականության մեւ Արշակ II-ն Արևելյան Կռոմեական կայսրության արքունիքից վերադարձած երկու եղբորորդիներին սպանեց՝ այդպիսով ազատվելով գահի հնարավոր հավակնորդներից: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը, երբ արքան կասկածելով իր արյունակիցներին գահի նկատմամբ ունեցած հավակնությունների մեջ, նրանց մահապատժի է ենթարկել՝ հորինելով արդարացնող «հիմնավորումներ»: Հնարավոր է, որ մենք գործ ունենք նման սցենարի հետ: Կարևոր է փաստի արձանագրումը. Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ այրի Փառանձեմի հետ:

Մատենագիրների հաղորդումներից ակնհայտ է դառնում, որ «գեղեցկությամբ և պարկեշտությամբ հռչակված» փափկասուն տիկինն ուժեղ կամքի տեր ու շատ վճռական մի անհատականություն էր։ «Մեծ Հայքի թագուհի» և «Տիկնանց տիկին» Փառանձեմը շարունակում էր սիրել իր զոհ դարձած ամուսնուն` ատելով արքային, որի կինն էր դարձել նա, թերևս, ակամա։ Զարմանքով, բայց և մարդկայնորեն հիաց- մունքի զգացումով ես կարդում այդ մասին գրված` Փավստոս Բուզանդի տողերը. «Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին»…

Փառանձեմի` ուժեղ կամքի տեր և հետևողական անհատականություն լինելն ակնհայտ է դառնում նաև մեկ այլ դրվագում։ Նա վրեժխնդիր է լինում իր սպանված ամուսնու համար հորդորելով Արշակ II–ին մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի դեմ դավադրություն կազմակերպելու գործում։

Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը:

Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Իսկ Փառանձեմ թագուհին դաստիարակեց մի որդի, որի նպատակը, ի տարբերություն իրենից առաջ իշխած Արշակունի արքաների, ոչ թե պարսից գերագույն գահը Սասանյաններից խլելն էր՝ հանուն Արշակունյաց տոհմի իշխանությունը Պարսկաստանում վերահաստատելու, այլ Հայոց աշխարհի հզորության ամրապնդումը:

Պապը թագավոր հոչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում: Նա աննախադեպ լուրջ քայլեր ձեռնարկեց պատերազմներից ավերված և թուլացած երկիրը վերականգնելու համար: Երիտասարդ արքան կատարեց մի շարք բարեփոխումներ, որոնք շատ արագ բերեցին ժողովրդի կենսամակար դակի բարձրացմանը, երկրի տնտեսական ու ռազ- մական ուժի շեշտակի աճին: Եվ քանի որ դրանք կատարվեցին հոգևոր դասի և եկեղեցու իրավունքների ու կալվածքների կրճատման հաշվին, առաջ բերեցին հոգևորականության թշնամանքը նրա նկատմամբ: Նրան կեղծ մեղադրեցին կաթողիկոս Ներսես Մեծին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու մեջ, մինչդեռ նա մեծ սեր ու հեղինակություն էր վայելում երկրում, ինչի մասին վկայում է հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսը։

Պապ թագավորը դարձավ Հայոց եկեղեցու անկախության հիմնադիրը։

Հետաքրքիր է, որ երիտասարդ արքան կատարեց մի քայլ, որը կարելի է համարել Տրդատ III Մեծի սխալի սրբագրման փորձ: Նա, պահպանելով քրիստոնեության՝ պետական կրոնի կարգավիճակը, երկրում վերականգնեց խղճի ազատությունը: Ամեն ոք ստացավ դավանանքի ազատություն. հայոց նախաքրիստոնեական հավատամքի հետևորդները կրկին կանգնեցրին հայոց հին աստվածների արձանները։ Սա ևս պետք է ավելի խորացներ հայոց եկեղեցու թշնամանքը երիտասարդ արքայի հանդեպ։

Պապ թագավորի ընդգծված ազգային քաղաքականության նպատակը Հայոց թագավորության նախկին հզորության, նաև սահմանների վերականգնումն էր: Մեծ Հայքի երիտասարդ արքան, իրեն զգալով բավականաչափ զորեղ, ուղղակիորեն պահանջեց Վաղես կայսրից զիջել բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին պատկանել են Հայոց թագավորությանը։ Դրանք ներառում էին ողջ Մեծ Հայքը՝ Հայոց Միջագետք նահանգով (որի կենտրոնը Ուռհա–Եդեսիա քաղաքն էր), Փոքր Հայքը, նաև Կապադովկիան…

Ահա թե ինչպիսին էր Պապը` Փառանձեմ թագուհու որդին…

Պապի հանդեպ հոգևոր դասի թշնամանքն իր որոշակի արտահայտությունն է գտել նաև Փառանձեմ թագուհու կենսագրության մատուցման մեջ։ Միջնադարյան խավարամտության մոտիվներով հորինված բամբասանքներ կարելի է որակել այն պատմությունները, թե Փառանձեմը դևերի հետ դաշինք էր կնքել, որոնք էլ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում էին նրա որդի Պապին։ Ահա մի քանի դրվագ այդ հորինվածքներից. «Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանկան մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի… Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել են բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին… Եվ այսպես դևերից առաջնորդվելով` այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապն իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը» (Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», դպրություն Դ, գլ. ԽԴ)։

Հայ մատենագիրները Փառանձեմի գործած մահացու մեղք են համարում Արշակ II–ի մյուս տիկնոջ՝ Օլիմպիայի թունավորումը: Վերջինս Հռոմի մահացած եղբոր նշանածը), որի հետ ամուսնությամբ ամրապնդվել էին հայ–հռոմեական հարաբերությունները։ Եթե նկատի ունենանք, որ մեր մատենագիրները ևս հոգևոր դասի ներկայացուցիչներ էին, կարելի է ենթադրել, որ այստեղ ևս դրսևորվել է կանխակալ մոտեցում: Ներկայացվում է այնպես, որ Փառանձեմ թագուհին արքունական պալատի երեց Մրջյունիկի միջոցով (հաղորդության ժամանակ) թունավորեց Օլիմպիային, որին էլ ծառայության դիմաց նվիրեց նրա հայրենի գյուղը:

Մտածել, որ Արշակ II–ի թիկունքում թագուհին կազմակերպում էր դավադրություն, ապա բացեիբաց պարգևատրում կատարողին, կարելի է միայն այն դեպքում, երբ արքան լիներ տկարամիտ մեկը, ինչը բացառելի է Արշակ II–ի պարագայում: Օլիմպիան հայոց արքունիքում իր ներկայությամբ խորհրդանիշն էր հայ–հռոմեական բարեկամության, ուստի շատ ավելի հավանական է ենթադրելը, որ նա դարձել է հայոց ավագանու պարսկամետ, հակահռոմեական տրամադրված ուժերի զոհը: Չի բացառվում, որ պարսից Շապուհ II արքայի հետ հարաբերությունների լավացման ժամանակ նման կարգադրություն է արել հենց ինքը` Արշակ II–ը։ Ի վերջո` դավադրության հեղինակը կարող էր լինել նաև թագուհու հայրը` Անդոկ Սյունին` պահպանելու համար իր դստեր անխախտ դիրքը: Վերջին կարծիքը շատ հավանական է թվում, քանի որ ունենք համանման իրավիճակում Անդոկ Սյունու գործած քայլերի մասին վկայու թյուն: Երբ մերձեցել էին հայ–պարսկական հարաբե րությունները, Շապուհ II արքան որոշեց դրանք ամրապնդել Արշակ II–ին կնության տալով իր դստերը: Այդ նախաձեռնությունը խափանվեց Անդոկ Սյունու ջանքերով. «Իսկ երբ Անդոկը` Սյունյաց գավառի նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ։ Նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը` Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր եղել, Հայոց Արշակ թագավորի կինն էր… Այնուհետև Անդոկը մտածմունքների մեջ ընկավ, մի հնարք էր փնտրում, որևէ միջոց, որով գուցե կարողանա խափանել սերը երկու թագավորների միջև»…

Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային: 368 թվականին Արշակ II–ը բանտարկվեց և վախձանվեց Անհուշ բերդում Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը: Ավելին` երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։

Արտագերսի առաջին պաշտպանության մասին ուշագրավ և մանրամասն տեղեկություններ է պահպանել Ամմիանոս Մարկելիանոսը, մեջբերումն ամբողջությամբ:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Պարսից Շապուհ թագավորն այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործի դնել` ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը՝ Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը բանակի հրամանատար: (Արտագերսը բերդաքաղաք էր այն ուներ ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր): Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր նաև Արշակի կինը` տղայի հետ միասին: Կատարելով Շապուհի հրամանը` պարսից զորավարները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը: Բայց բերդը անմատույց բարձուն- քում էր, և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուս տի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ` հայտնելով, թե ինքը ինչ–որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը:

Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել` խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը՝ նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Խոսակցությունը երկար տևեց: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, որ լաց էր լինում ճակատագրի դաժանության համար, խղճալով թագուհուն` փոխեցին իրենց կարծիքը:

Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին (պաշտպաններին), որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու Ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով:

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն:

Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը, այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս` սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու Ճամբարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց:

Այս անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտ կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհուրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան՝ Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և նրան տվել կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով:

Գլակը և Արտավանը, Վալենտ կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավոր նշանակել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն հանձնարարեց Տերենտիոս զորավարին Պապին տանել Հայաստան իբրև երկրի կառավարիչ՝ առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Այս արվեց միանգամայն ճիշտ դիտավորությամբ. (կայսրը) ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից:

Ամմիանոս Մարկելիանոս. «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ.12)

Մատենագրի տեղեկության մեջ շատ բնութագրական է այն, որ թագուհու ազդեցության շնորհիվ իրենց կարծիքը փոխեցին ոչ միայն թշնամուն հանձնվելու պատրաստ ամրոցի պաշտպանները, այլև թշնամու կողմն անցած դավաճանները: Նրանք զղջացին ու կատարեցին հայրենասիրական քայլ, ինչի շնորհիվ Արտագերսի առաջին պաշտպանու- թյունն ավարտվեց հայերի հաղթանակով:

Փառանձեմ թագուհին, առանց ժամանակ կորցնելու, արքայազն Պապին ուղարկեց Վաղես կայսեր (364–378թթ.) մոտ նամակով խնդրելով ճանաչել արքայազնին Մեծ Հայքի թագավոր և ուղարկել օգնություն։

Պարսից արքան, ստանալով Արտագերսի մոտ իր զորքի պարտության լուրը և տեղեկությունը, որ արքայազն Պապն ուղարկվել է Հռոմի կայսեր մոտ, դիմեց շտապ միջոցների: Նա անհապաղ Հայաստան ուղարկեց հսկայական մի նոր բանակ, որը եկավ և պաշարեց անմատչելի Արտագերսը։ Փառանձեմ թագուհին այստեղ ևս փայլեց իր տաղանդով` հանդես գալով իբրև օժտված սպարապետուհի, որն ի վիճակի եղավ մեկ տարի և երկու ամիս հետ մղել պարսկական բազմապատիկ ուժերին: Դժվար է ասել, թե դեռ որքան էլ նա կկարողանար դիմադրել թշնամուն, եթե հերոսաբար պաշտպանվող ամրոցում համաճարակ չսկսվեր…

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Շապուհը, տեղեկություններ ստանալով Արտագերսի իրադարձությունների մասին, գազանային կատաղության մեջ ընկավ. նա հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության…

Շապուհ թագավորը, նկատի ունենալով, որ ձմռան ցրտերը վրա հասնելուց հետո իզուր ժամանակ է վատնելու, կրակի մատնեց բոլոր պտղատու ծառերը: Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Ապա նա իր բոլոր զորքերով պաշարեց Արտագերսը: Երբ նրան հաջողվեց հաճախակի գրոհներով բերդաքաղաքի կայազորը հասցնել ուժասպառության, պաշտպանները ստիպված եղան բաց անել ամրոցի դռները: Նա հրդեհեց ամրոցը: Այնտեղից նա տարավ Արշակի կնոջը` թագավորական գանձերի հետ միասին:

Ամմիանոս Մարկելիանոս «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ. 12)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այնուհետև պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց իր իշխաններից երկուսին` մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինդ հարյուր հազար զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն: Նրանք եկան Հայոց աշխարհի վրա: Երբ Հայոց աշխարհի տիկինը` Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և, պարսից զորքերից խույս տալով դիմեց, գնաց Արտագերս բերդն Արշարունյաց գավառում: Հետո պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին: Իսկ նրանք ներսը ամրացան` հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք, բանակ զարկելով, նստեցին դուրսը, ձորերի շուրջը: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր: Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս գավառները և երկրներն ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով, բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով:

Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր. նա հունաց թագավորի մոտ էր…

Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ` Փառանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, պարսից ձեռքը չհանձնվի: Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդ էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը. այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս: Իսկ պատվի- րակները շարունակ գնում–գալիս էին՝ ասելով. «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»: Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանա՛կ էլ համբերիր, օգնությունը հասել է»:

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին… Իսկ տիկին Փառանձեմը, տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և պարսից զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին: Հետո պարսից զորավարները բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին` ինչ որ գտան Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաձարակի պատճառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանա- տարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»… Փառանձեմ թագուհին գերվեց։ Շապուհ II–ը, Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին․.. Հայոց աշխարհում թողին ոստիկաններ ու վերակացուներ` երկրի մնացորդ ժողովուրդը հպատակեցնելու, իսկ իրենք, Փառանձեմ տիկնոջն առնելով, գանձերով ու բազմաթիվ գերիներով տարան Պարսից աշխարհը. եկան, բերին հասցրին Պարսից աշխարհը՝ Շապուհ թագավորի մոտ:

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն ԳԼ. ԾԵ)

Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաճարակի պատձառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանատարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»…

Փառանձեմ թագուհին գերվեց: Շապուհ II–ը, տանջանքների ու անարգանքի ենթարկելով, հրա- պարակային մահապատժի ենթարկեց թագուհուն: Փավստոս Բուզանդը թագուհու անարգանքները ներկայացնում է որպես Շապուհի վրեժխնդրություն, որով նա «կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը»… Մովսես Խորենացու հաղորդման համաձայն` թագուհուն «ցցի վրա հանելով սպանեցին»…

Այսպիսի բուռն ու փոթորկալից կյանք ունեցավ Սյունյաց աշխարհի չքնաղ օրիորդը, որը «շատ հոչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ», սիրեցյալ ամուսնուն կորցրած այրին, որն իր կամքին հակառակ դարձավ Մեծ Հայքի թագուհի և ծնեց ու դաստիարակեց մեր պատմության ամենատաղանդավոր արքաներից մեկին։ Նա առաջնորդը դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի և հերոսաբար պաշտպանեց երկիրը թշնամուց: Նրա քաջության, դիվանագիտական ջանքերի և ինքնազոհաբերման շնորհիվ շարունակեց իր գոյությունը Մեծ Հայքի թագավորությունը… Պատահական չէ, որ Փառանձեմ թագուհին իր ամուսին Արշակ II–ի և որդի Պապ թագավորի հետ դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծա- գործությունների հերոս։

Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորվեց ջոկատ, որը կրեց փառապանծ թագուհու անունը՝ «Փառանձեմ»։ Հերոս–թագուհու անունը կրող ջոկատն աչքի ընկավ ազատագրական մարտերում և դարձավ մասնակիցը մեր նորօրյա հերո սապատումի…

October 30

ՀՈԿՏԵՄԲԵՐ — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները

Գրականություն՝

Առաջին աշխարհամարտի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները,Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը,ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում։

June 17

Արաբական տիրապետությունը եւ Հայաստանը 8-9դդ

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։

  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։

8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական 

մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

  • Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։
  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։

8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

June 17

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

Առաջադրանք

  • Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
    428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության։
  • Նկարագրե՛լ Վարդանանց
  • պատերազմի ընթացքը։
    50 թ. Տեղի է ունենում ճակտամարտը: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:
  • Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:
    484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:
  • Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։
    Այս պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Պարսկաստանը ուցում էր կրոնափոխ անելում միջոցով  Հայաստանը, Վիրքը և Աղվանքը Պարսկաստանին ձուլել։
  • Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Վահանաց պատերազմի պատճառները ինչպես եւ Վարդանաց պատըերազմինը Պարզկաստանին ձոլվլու վտանգն էր։ Վահան Մամիկոնյանը գնում է Պերոզ թագավորի մոտ եւ ընդունում զրադաշտականություն

բայց դա միայն փաբկանք էր։ Նա այդպես վարվեց որպեսզի հայերը մի փբոքր ավելի ազատ լինեին այն ամենի մեջ ինչ անում էին եւ կարողանային իրենց գործը ավարտին հասցնել։

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները

համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ հիմա,Ղազախ, Ադրբեջան քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո՝ զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Վահանանց պատերազմը տեղի է

ունեցել 481-484 թվականներին, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր:  Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր:

481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են  Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկա — ստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: Պարսկական զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Հայերը կարծում էին որ կհասցնեն անցնել Արաքս գետը և կոչնչացնեն նրանց, սակայն նրանք ուշանում են: Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ սպանվում է նաև մարզպանը: Պարսիկ զորակաները շարունակում էին նոր գրոհներ մղել հայերի դեմ: Տեղի է ունենում ճակատամարտ Ներսեհապատ գյուղի մոտ և այն ավարտվում է հայերի հաղթանակով:

Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն

հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից:Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության: 482թ. Վահանը փոքրաթիվ զորքով գնում է Գուգարք և այնտեղից անցնում Ճարմանայի դաշտ։ Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին:

484թ. Հայաստան ներխուժած պարսից զորքը ներխուժում է Արտաշատ, ապա՝ Դվին։ Հայոց զորքը շատերին ոչնչացնում է։ Պարսկակն զորագունդը հարձակվում է Բարձր Հայքում գտնվող ապստամբների մի խմբի վրա և սպանում նրանցից շատերին։ Վահան Մամիկոնյանն իր զորքով գնում և կանգ է առնում Արշկունյաաց գավառում։ Հայոց զորականների հարձակումից պարսից գնդից շատերը սպանվում են։ Պարսկաստանից լուր է ստացվում, որ պարսիկները պարտություն են կրել հեփթաղներից։ Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան։

484թ. Նվարսակում կնքվում է պայմանագիր Վահան Մամիկոնյանի և պարսից Նիխոր զորավարի միջև։ Մի քանի օր անց Վահանը մեկնում է Տիզբոն՝ կնքելու հայ֊պարսկական հաշտություն։ Պարսից Վաղարշ թագավորը համաձայնում է բավարարել Վահանի բոլոր պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ հողատեր֊նախարարների ժառանգական իրավունքները և այլն։

April 26

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

  • Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։
  • Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
  • Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։
  • Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։
  • Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

6-րդ դարում Հայաստանը շարունակում էր մնալ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Արևմտյան Հայաստանում, 539 թվականին, հայերը ապստամբություններ բարձրացրեցին նրաց դեմ։ Իսկ 571–572 թթ.՝ Արևելյան: Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր առանձնացման ենթարկվեց:

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

Եվ Արևելյան, և Արևմտյան Հայաստանում, կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում, կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը, բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում, Վարդ Պատրիկի օրոք, հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն, գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Բյուզանդիան, և Պարսկաստանը, վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

7-րդ դարում Մերձավոր Արևելքում ասպարեզ իջավ նոր տերություն՝ Արաբական Խալիֆայությունը 640-թվակին արաբները ներխուժեցին Հայաստան, հոկտեմբերի վեցին գրավեցԻՆ Դվինը, 642-643թվականին արաբները սկսեցին երկրորդ արշավանքը,բայց հայերը Կոգովիտ գավառում պարտության մատնեցին արաբներին, 650 թվականին արաբները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, 652թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայստանը ընդունում էր արաբների գերիշխանությունը,սակայն երեք տարով ազատվում էր հարկերից, որից հետո հարկի չափը որոշելու էին իրենք հայերը, Հայաստանին թույլատրվում էր պահել 15 հազար այրուձի՝ խալիֆայության ծախսերով, Արաբները պարտավորվում էին պահել հայերի սահմաննները օտարազգի հարձակումններից , Պահպանվում էին հայ նախարարների իրավունքները, Հայ-արաբական պայմանագիրը անհանգստացրեց բյուզանդիաին և նրանք անցան հարձակման, ցավոք արաբները անտեսելով հաշտության պայմանագիրը թալան ու ավերվածություններ իրականացրեցին Հայաստանում,

April 3

Հառիճավանք

Հառիճավանքը (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ 

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում և Սեանավանքում։

March 25

Արշակ Բ վերլուծություն

Արշակ-Բ թագավորը հայոց ամենանշանավոր թագավորներից մեկն էր։Նա եղել է շատ հմուտ դիվանագետ, քանի որ շատ լավ էր կազմակերպում իր երկրի հարաբերությունները Բյուզանդիաի և Պարսկաստանի հետ։ Արշակ թագավորը, ինչպես մնացած թագորները կառուցել է մայրաքաղաք իր անունով, որը կոչել է Արշակավան, նա քաղաքի բնակեցման ժամանակ հանցագործներին նուինպես թուիլ է տվեկ բնակվեն քաղաքում, իր այդ քայլից հետո իշխանական ընտանիքները թուիլ չտվեցին և աբստամբեցին, այդ իրադարձություններից ելնելով քաղաքը անկում ապրեց։

March 22

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն: 353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը: Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում): Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց: Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»: 364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից: Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը: 

March 17

Դվին մայրաքաղաքը

Ներկայացնել Դվին մայրաքաղաքը

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով:

Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառա­զինվում էր:

Հայ ոսկերիչների ձեռքի աշխատանքի փայլուն վկայությունն է Դվինի տա­րածքում գտնված կանացի զարդերի ընտիր տեսականին: Դրանք մեծ համարում ունեին ոչ միայն Բյուզանդական կայսրության սահմաններում, այլև Կիևյան Ռուսիա­յում ու Մերձվոլգյան շրջաննե­րում:

հղում

January 13

Տիգրան մեծը որպես պետական և քաղաքական գործիչ

իգրան Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը:

 Հռոմեացի պատմիչները Տիգրան -ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

Տիգրան մեծը որպես պետական գործիչ շատ հզոր էր և մարտունակ։նրա օրոք պետությունը ըլայնեց իր տարածքները,վերամիավորեց Մեծ Հայքը։Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:տիգրան մեծը բացի նոր տարածքներ գրավելուց նաև շենացնում ,վերակառուցում էր հին և վատ վիճակում գտնվող քաղաքները։Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ,որով միջավայր ստեղծեց նրանց համար իրենց գործով զբաղվելու։Եվ այս ամենը խոսում է այն մասին ,որ նա լավ և արժանի թագավոր էր իր երկրի համար։

Տիգրան Մեծը որպես քաղաքական գործիչ նույնպես շատ հզոր էր։Առանց դադարի ընդլայում էր իր տերության տարածքը։Տիգրան Մեծը կնքել է բազմթիվ դաշինքներ , որոնցից ավելի հիշարժան էր Միհրդատ Զ Եվպատորի հետ կնքած դաշինքը ։Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից։ Այսպիսով նա դուրս էր մղում պարթևներին ինչով իսկ տարածք էր ազատում իր ժողովրդի համար։