February 1

Վահան Տերյան | Մեր պարտքը

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:
Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

December 15

Հայոց լեզու

Один человек пришёл в гости к своему знакомому. Обрадованные встречей, гость и хозяин обнялись, расцеловались, стали расспрашивать друг друга о здоровье, о здоровье детей и жён, не зная, как выразить свою радость. Хозяева бросили к ногам гостя ленту зелёно-красного цвета и всё спрашивали, как случилось, что он приехал, что он вспомнил хозяев.

— Ну, жена, готовь постель гостю, прикажи зарезать курицу, подай вина, завари кофе, приготовь обед.

Жена постелила гостю разукрашенный розами арцахский ковёр, сверх ковра постелила матрац, сверх матраца одеяло и, наконец, подушку.

Через день хозяева убрали подушку, через два — одеяло, через три — матрац. На четвёртый день гость стал прощаться с хозяевами и собрался уходить. Хозяева дома спросили:

— Почему уходишь от нас так рано, что случилось, чем мы тебе не угодили, кто тебя обидел? Не уходи, оставайся ещё.

Гость ответил:

— Вы мне ничего плохого не сделали, а ухожу я не рано. Я должен был уйти тогда, когда вы убрали подушку.

Մի հոգի եկավ ընկերոջը հյուր։ Հանդիպումից գոհ հյուրն ու տանտերը գրկախառնվեցին, համբուրեցին միմյանց, սկսեցին միմյանց հարցնել առողջության, երեխաների ու կանանց առողջության մասին՝ չիմանալով ինչպես արտահայտել իրենց ուրախությունը։ Տանտերերը կանաչ-կարմիր ժապավեն էին նետում հյուրի ոտքերին ու անընդհատ հարցնում, թե ինչպես է պատահել, որ նա ժամանել է, հիշում է տանտերերին։

-Դե, կին, հյուրի համար անկողին պատրաստիր, հավը մորթիր պատվիրիր, գինի մատուցիր, սուրճ պատրաստիր, ընթրիք պատրաստիր։

Կինը հյուրի համար վարդերով զարդարված արցախյան գորգ է փռել, գորգի վրա՝ ներքնակ, ներքնակի վրա՝ վերմակ և վերջում՝ բարձ։

Մեկ օր անց տերերը հանել են բարձը, երկուսից հետո՝ վերմակը, երեքից հետո՝ ներքնակը։ Չորրորդ օրը հյուրը սկսեց հրաժեշտ տալ տանտերերին ու պատրաստվում էր հեռանալ։ Տան տերերը հարցրին.

«Ինչո՞ւ եք այդքան շուտ հեռանում մեզանից, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ մենք ձեզ չուրախացրինք, ո՞վ է ձեզ վիրավորել»: Մի հեռացիր, մնա անշարժ:

Հյուրը պատասխանեց.

«Դու ինձ ոչինչ չես արել, և ես շուտ չեմ հեռանում: Ես պետք է գնայի, երբ դու հանեցիր բարձը։

December 14

Անհատական նախագիծ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

November 9

Թարգմանություն

Я слышал об одном докторе, который стал величайшим хирургом своей страны. Его сделали президентом Национального общества хирургов, и в этот день было устроено великое празднество в его честь. Но он был печален. Друг спросил его:

— Почему ты выглядишь таким печальным? Ты должен быть очень счастлив — ты стал величайшим хирургом, и теперь никто с тобой не сравнится. Самая большая честь для хирурга — это стать президентом Национального общества. Почему же ты так печален?

Хирург ответил:

— Я никогда не хотел стать хирургом. Я преуспел в том, чего никогда не хотел, а теперь от этого не убежишь. Если бы я потерпел неудачу, тогда был бы шанс, но теперь я прикован к этому.

Его друг сказал:

— Ты, должно быть, шутишь. О чём ты говоришь? Твоя семья счастлива, твоя жена счастлива, твои дети счастливы, каждый счастлив и каждый оказывает тебе величайшее уважение.

Хирург сказал:

— Но я не уважаю сам себя, а это — основное. Я хотел стать танцором, но мои родители не позволили мне этого, и я должен был им подчиниться. Я был слабовольным. И я несчастен оттого, что стал великим хирургом. Я несчастлив потому, что я самый паршивый танцор в мире. Я не могу танцевать — в этом-то и беда.

Удовлетворённость исходит из природы, а не из общества. Вы несёте свою судьбу с собой, но это бессознательная вещь. Следуйте ей. Никто больше не узнает, чего вы достигли, но вы будете это сознавать. Вы можете и не получить Нобелевскую премию, так как она никогда не присуждалась удовлетворённым людям. Никто из удовлетворённых ещё не получал Нобелевскую премию, — ни Будда, ни Иисус. И этого не случится в будущем, так как Нобелевская премия даётся тому, кто очень искренне подчиняется обществу, кто добивается общественных целей, а не своих собственных. Посмотрите на лауреатов Нобелевской премии, и вы не найдёте более печальных людей, чем они. Многие из них чувствовали неудовлетворённость, многие из них совершили самоубийство. И это не случайно, в этом есть глубокий смысл. Премии не могут вас удовлетворить. Следуйте бессознательной природе, не принуждайте её сознательно.

Թարգմանություն

Ես լսել եմ մի բժշկի մասին, ով դարձավ իր երկրի ամենամեծ վիրաբույժը։ Նրան դարձրին վիրաբույժների ազգային միության նախագահ, և այդ օրը նրա պատվին մեծ խնջույք կատարվեց։ Բայց նա տխուր էր։ Մի ընկեր նրան հարցրեց.
-Ինչու՞ ես այդքան տխուր: Դու պետք է շատ երջանիկ լինես, դու դարձել ես ամենամեծ վիրաբույժը, և այժմ ոչ ոք չի կարող համեմատվել ձեզ հետ: Վիրաբույժի համար ամենամեծ պատիվը Ազգային միության նախագահ դառնալն է: Ինչու ես այդքան տխուր:
Վիրաբույժը պատասխանեց.
«Ես երբեք չեմ ցանկացել վիրաբույժ լինել։ Ինձ հաջողվեց այն, ինչ երբեք չեմ ցանկացել, և հիմա դրանից չես կարող փախչել։ Եթե ​​ես ձախողվեի, ապա հնարավորություն կլիներ, բայց հիմա ես շղթայված եմ դրան:
Նրա ընկերն ասաց.

  • Երևի կատակ ես անում։ Ինչի մասին ես խոսում? քո ընտանիքը երջանիկ է, քո կինը՝ երջանիկ, ձեր երեխաները՝ երջանիկ, բոլորը երջանիկ են և բոլորը քեզ մեծագույն հարգանք են ցուցաբերում։
    Վիրաբույժն ասաց.
    «Բայց ես ինձ չեմ հարգում, և դա է գլխավորը։ Ես ուզում էի պարող դառնալ, բայց ծնողներս չթողեցին, և ես ստիպված էի ենթարկվել նրանց, թույլ էի։ ԵՎ ես դժգոհ եմ, որ մեծ վիրաբույժ եմ դարձել։ Ես դժգոհ եմ, որովհետև ես աշխարհի ամենախայտառակ պարուհին եմ: Ես չեմ կարող պարել, դա է դժվարությունը: Գոհունակությունը գալիս է բնությունից, ոչ թե հասարակությունից: Դու քեզ հետ տանում ես քո ճակատագիրը, բայց դա անգիտակցական բան է։ Հետևեք նրան: Ուրիշ ոչ ոք չի իմանա, թե ինչի եք հասել, բայց դուք կիմանաք դրա մասին։ Դուք կարող եք չստանալ Նոբելյան մրցանակ, քանի որ այն երբեք չի տրվել գոհ մարդկանց: Ոչ ոք, ով գոհ է եղել, դեռ չի ստացել Նոբելյան մրցանակ՝ ոչ Բուդդան, ոչ Հիսուսը։ Եվ դա ապագայում տեղի չի ունենա, քանի որ Նոբելյան մրցանակը տրվում է նրանց, ովքեր շատ անկեղծորեն ենթարկվում են հասարակությանը, ովքեր հասնում են սոցիալական նպատակներին, այլ ոչ իրենց: Նայեք Նոբելյան մրցանակակիրներին ու նրանցից ավելի տխուր մարդկանց չեք գտնի։ Նրանցից շատերն իրենց դժգոհություն են զգացել, շատերն ինքնասպան են եղել։ Եվ սա պատահական չէ, այն ունի խորը իմաստ։ Մրցանակները չեն կարող ձեզ բավարարել։ Հետևեք անգիտակից բնությանը, գիտակցաբար մի ստիպեք դրան:

October 19

Цветок и камень

Историческая притча

Когда великий Учитель и мученик Мансур аль-Халладж был выставлен на глумление толпы, осуждённый за вероотступничество и ересь, он ничем не обнаружил боли, когда ему публично отсекали руки. Когда толпа забросала его камнями, нанося тяжёлые раны, он также не издал ни звука. Тогда один из его товарищей, суфийский Учитель, приблизился к нему и ударил его — цветком. Мансур издал душераздирающий крик. Этим он хотел показать, что ничто, исходившее от тех, кто был уверен в своей правоте, не могло причинить ему вреда. Но малейшее прикосновение от того, кто, подобно ему, знал, что он был обвинён и осуждён несправедливо, терзало его сильнее любой пытки.

Народ запомнил этот урок Мансура и его товарищей по братству, беззащитных перед лицом такой жестокости, тогда как имена его истязателей давно позабыты.

Умирая, Мансур сказал: «Люди этого мира стараются творить добро. Я посоветовал бы вам искать то, малейшая частица чего ценнее всей вашей доброты. Это знание того, что действительно реально — истинная наука».

ծաղիկը և քարը

պատմական առակ

Երբ մեծ ուսուցիչ և նահատակ Մանսուր ալ-Հալաջը ենթարկվեց ամբոխի ծաղրի, դատապարտվեց հավատուրացության և հերետիկոսության համար, նա ցավ չցուցաբերեց, երբ նրա ձեռքերը հրապարակայնորեն կտրեցին: Երբ ամբոխը քարեր է նետել նրա վրա՝ պատճառելով ծանր վերքեր, նա նույնպես ձայն չի հանել։ Այնուհետև նրա ուղեկիցներից մեկը՝ սուֆի վարպետը, մոտեցավ նրան և հարվածեց նրան՝ ծաղիկով։ Մանսուրը սրտաճմլիկ լաց արձակեց։ Սրանով նա ուզում էր ցույց տալ, որ նրանցից, ովքեր համոզված են իրենց արդարության մեջ, ոչինչ չի կարող իրեն վնասել։ Բայց ամենափոքր հպումն ինչ-որ մեկի կողմից, ով իր պես գիտեր, որ իրեն մեղադրել ու դատապարտել են անարդարացիորեն, ավելի շատ տանջում էր նրան, քան ցանկացած խոշտանգում։
Ժողովուրդը հիշել է Մանսուրի և նրա եղբայրական ընկերների այս դասը՝ անպաշտպան նման դաժանության դիմաց, մինչդեռ նրան խոշտանգողների անունները վաղուց մոռացվել են։
Մահանալով Մանսուրն ասաց. «Այս աշխարհի մարդիկ փորձում են բարիք գործել: Խորհուրդ կտամ փնտրել այն, որի ամենափոքր մասնիկը ավելի արժեքավոր է, քան քո ողջ բարությունը։ Այս գիտելիքը, թե ինչն է իրականում, ճշմարիտ գիտություն է»։

October 19

Вкус жизни

Восточная притча

Один человек непременно хотел стать учеником истинного Мастера и, решив проверить правильность своего выбора, задал Мастеру такой вопрос:

— Можешь ли ты объяснить мне, в чём цель жизни?

— Не могу, — последовал ответ.

— Тогда хотя бы скажи — в чём её смысл?

— Не могу.

— А можешь ли ты сказать что-нибудь о природе смерти и о жизни по Ту Сторону?

— Не могу.

Разочарованный посетитель удалился. Ученики были в замешательстве: как мог их Мастер предстать в таком неприглядном свете?

Мастер успокоил их, сказав:

— Какая польза от того, что знаешь цель и смысл жизни, если ты никогда не ощущал её вкус? Лучше есть пирог, чем рассуждать о нём.

Մի մարդ, անշուշտ, ցանկանում էր դառնալ իսկական Վարդապետի աշակերտը և, որոշելով ստուգել իր ընտրության ճիշտությունը, Վարպետին տվեց հետևյալ հարցը.

Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե որն է կյանքի նպատակը:

«Չեմ կարող»,- եղավ պատասխանը։

«Այդ դեպքում գոնե ասա ինձ, թե որն է դրա իմաստը»:Ես չեմ կարող. «Եվ կարո՞ղ եք ինչ-որ բան ասել մահվան բնույթի և այն կողմի կյանքի մասին»:

-Ես չեմ կարող. Հիասթափված այցելուն հեռացավ։

Աշակերտները շփոթված էին. ինչպե՞ս կարող էր նրանց Վարդապետը հայտնվել այդպիսի անճոռնի լույսի ներքո:

Վարպետը հանգստացրեց նրանց՝ ասելով. Ի՞նչ օգուտ իմանալ կյանքի նպատակն ու իմաստը, եթե երբեք չես ճաշակել այն: Ավելի լավ է տորթ ուտել, քան խոսել դրա մասին:

May 2

Առաջադրանք

1.Գտի’ր սխալները:

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ

բ. Նրանց հիմնարկը ըստ տարագրության ծախսել երկու հարյուր հազար դրամ։

տարեգրություն

գ. հավակնոտ, հավակնորդ

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր,

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն—հովվերգություն

գ. խակ խաղող,

դ. կռունկների խումբ:

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն, ծոծրակը քորել, կոկորդում նստել, ձայն բարբառո հանապատի:

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

April 20

Առաջադրանքներ

Ավետիք Իսահակյանը ասել է․ <Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>։

<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,-ասել է Ավետիք Իսահակյանը,- իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>։

<Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը ՝ հասկանում ,սովորում, հիշում>,- ասել է ԱվետիքԻսահակյանը։

<հայրի՛կ, դու ինձ հետևում ե՞ս>,-մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին։

<Հայրի՛կ ,- մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին,-դու ինձ հետևում ե՞ս>։

Նա, անթարթ նայելով հոր շիրիմին, մտքում հարցնում էր․ <հայրի՛կ,դու ինձ հետևում ե՞ս>։

<Ես ականատես էի, թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը,-գրել է հետագայում պատմաբան Լեոն,-մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>։

Պատմաբան Լեոն հետագայում գրել է․< Ես ականատես էի , թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>։

< Ես ականատես, թե ինչպես էր մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից>,- գրել է պատմաբան Լեոն։

April 18

Առաջադրանքներ

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին,-ասաց մորաքուիրս։

Մորաքուիրս ասաց.

-Աստղի՛կ, դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

-Աստղի՛կ,- ասաց մորաքուիրս,- դու էլ մոմ վառիր Անհաղթի խաչքարին։

Նա հարցրեց.

-թանկագի՛ն վարժապետ, ինչու՞ մարդիկ այստեղ դժբախտ են, ի՞նչն է խոչնսոտում նրանց բախըավորությանը։

April 13

Առաջադրանքներ

քամին փռփռացնեւմ էր նրա մաշված չուխայի փեշերը։

Դատարանի կողմից բռնագրավվեց նրա ամբողջ ունեցվածքը։

Նա չէր ուզում ուրիշին հանձնարարել այդ կարեւոր և պատասխանատու գործը։

Աստղերից պոկվող կայծերն ընկնում էին աղբյուրի պաղպաջուն ջրերի վրա։

Հարևանի քար անտարբերությունը վրդովվել էր Մինասյան։

Եկել էր աշխատանքային խմբի յոթ անդամների միջև հասույթը հավասար։

ինձնից բռնեցեք խորտակվո՛ղ մարդիկ,ես ժայռի նման ամուր եմ կանգնած։

և հենց բլրի վրա էլ զարկեց իր վրանը։