May 6

Ճամփորդություն

Այսօր ունեցանք մի նոր հետաքրքիր ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ։ Տպավորիչ ճամփորդություն էր, քանի որ եղանք մի շարք վայրերում, և բավականին ինֆորմացիա ստացանք այդ վայրերի վերաբերյալ։Արագածոտնի մարզում ուսումնասիրեցինք Ագարակ հնավայրը։Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001-ին: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք:  Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:

Արուճ գյուղում պահպանվել են բրոնզի դարի դամբարանների, քարավանատան, հուշարձանների ավերակներ։ Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս:

Եղանք նաև դաշտադեմի ամրոցում։Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։

Դաշտադեմի ամրոց
April 10

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մի քանի օր առաջ ճամփորդության գնացինք դեպի Գյումրի: Գյումրիում լինում էի առաջին անգամ ի տարբերություն ընկերներիս: Բավականին հետաքրքիր և բացահայտումներով լի ճամփորդություն էր։ Այդ տպավորիչ 3 օրերը անցկացրեցինք «Կապս» հյուրատանը։ Ադրենալինով լի և անմոռանալի օրեր էին։ Գյումրու փողոցները տարբերվում էին իրենց գեղեցկությամբ։ Բավականին քայլեցինք, և նոր տեղեկություններ ստացանք Գյումրու, նրա փողոցների  և եկեղեցիների մասին: Ինձ համար տպավորոիչ էր Սև բերդը, քանի որ  շատ ինֆորմացիա ստացա այդ վայրի վերաբերյալ։ Սև Բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Եղանք նաև  Վահրամաբերդում, և մի քանի եկեղեցում ևս: Վահրամաբերդը վերանվանվել է1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունուն, որի

տապանաքարը պահպանվում է Մարմարաշենի վանքի գավթում։

Հյուրատանը բավականին հագեցած էր ժամանակը։ Երեկոյան ժամերին ինտելեկտուալ խաղեր էինք խաղում, իսկ հետո զրուցում էինք: Այս ճամփորդությանը ումեցանք նաև նոր ծանոթություններ։Այսպես էլ լավ էմոցիաներով վերադարձանք Երևան։

March 29

Գյումրիի հետքերով

Մասնակիցներ՝  քոլեջի տարատարիք սովորողներ։

Ճամփորդության կազմակերպիչներ՝ Գայանե Սարգսյան Հեղինե Խալաթյան Մարիամ Մխիթարյան ,Մոնա

Ժամկետը` ապրիլի 8-10

Մեկնում ՝ապրիլի 8, Ս․ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝  ապրիլի 10,

Վարորդ՝ 

Երթուղի ՝Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի

Հետադարձը նույն գծով։

Նպատակը ՝ Ճանաչողական քայլարշավներ,ծանթոանալ տեղանքին, քաղաքային մշակույթին։

Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝

  • անձնական դեղարկղիկ
  • արշավային ուսապարկ
  • երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик);
  • թերմոս կամ ջրաման
  • առաջին օրվա բրդուճային ուտելիք
  • անհատական հիգիենայի պարագաներ;
  • պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ
  • աղբի տոպրակ

Ընթացքը՝Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական բաժանումները՝
Հայերնագիտական
Պատմամշակութային
Ազգագրական
Մարզական
Ազգագրական-բանահավաքչական աշխատանք Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում: Իրականացնել ձայնագրություններ և տեսանյութեր տեղի բարբառով քաղաքի պատմության, տարբեր ժամանակահատվածների, անվան ծագման վերաբերյալ:

  • Ճանաչենք Գյումրին
  • Ներկայացնել՝ Գյումրիի ֆիզիկաաշխարհագրական դիրքը,ռելիեֆը, կլիման, ջրագրական ցանցը
  • հասարակաաշխարհագրական առանձնահատկությունները
  • մարզական հմտությունների և կարողությունների ձևավորում

Օր առաջին

  • 12։00 Ժամանում Գյումրի (կացարան)
  • 13։00 ընդմիջում
  • 14։30 Քայլք դեպի Մհեր Մկրտչյանի տուն թանգարան
  • Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու
  • Քայլք դեպի Գյումրու զբոսայգի
  • թափառումներ Գյումրիում 
  • 17։30 վերադարձ կացարան
  • ինտելեկտուալ խաղերի կազմակերպում
  • երեկոյան հանգիստ
  • 11:00-01:00 ֆիլմի դիտում (звонок)
  • գիշերային քննարկումներ

Օր երկրորդ՝

  • 9։00 վեր կաց
  • 10։30 նախաճաշ
  • Քայլք Վարդանանց հրապարակով
  • Այց Յոթ Վերք եկեղեցի
  • Զբոսանք Թումոյի այգով
  • վերադարձ կացարան
  • ճաշ
  • ինտելեկտուալ խաղեր
  • հանգիստ
  • ընթրիք
  • երեկոյան զբոսանք
  • ֆիլմի դիտում

Օր երրորդ՝

  • մեկնում կացարանից

Մասնակիցներ՝

  1. Ավետյան Էլեն 1-ին կուրս
  2. Ասատրյան Էլեն 1-ին կուրս
  3. Պետոյան Լուսինե 1-ին կուրս
  4. Հովսեփյան Աննա 1-ին կուրս
  5. Կարապետյան Արման 1-ին կուրս
  6. Գասպարյան Տիգրան 1-ին կուրս
  7. Անահիտ Ջուհարյան 1-ին կուրս
  8. Ռոզա Փուրթոյան 2-րդ կուրս
  9. Մարգարյան Սրբուհի 1-ին կուրս
  10. Մուրադյան Գոռ 1-ին կուրս
  11. Հովհաննիսյան Ռաֆայել 1-ին կուրս
  12. Թադևոսյան Պարգև 1-ին կուրս
  13. Ներսեսյան Գևորգ 3-րդ կուրս
  14. Արամյան Ռուզաննա 1- ին կուրս
  15. Հարությունյան Անուշ 2-րդ կուրս:

January 21

Սահադաշտ

Այսօրվա մեր հերթական ստուգատեսյան ճանբորդութունն էր դեպի՝ 《Իրինա Ռոդնինա գեղասահքի դպրոց։ Օրեր առաջ կուրսի երեխաներով գնացել էինք սահադաշտ, բայց որոշեցինք քոլեջի հետ նույնպես գնալ։ Շատ հավես ու հետաքրքիր անցավ։ Երեխաներից շատերը սահել չգիտեին, բայց նրանց դա չէր խոչնդոտում։ Ես գիտեի սահել, և ընկերներիս նույնպես օգնում էի այդ հարցում: Ամեն ինչ այնքան հավես էր, որ չնկատեցինք, թե ժամանակը ինչպես անցավ։ Ստուգատեսների շնորհիվ հնարավորություն ենք ստանում նույնպես ճամփորդել, և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել: Երբ ընկերներիս մի քանիսի հետ սահում էի ՝ լինում էր, որ ընկնում էի։ Աննկարագրելի և տպավորիչ էր ամեն ինչ։

January 21

Ճանապարհորդություն

Ամսի 20-ին մենք այցելեցինք Ջրվեժի Արգելանոց։ Այնտեղ մեր օրը անցավ շատ հետաքրքիր և արկածային, մենք սահեցինք, քշեցինք դահուկներ, նկարվեցինք։ Տեսարնը շատ գեղեցիկ էր, մենք այդ օրը նաև այցելեցինք Չարենցի կամուրջ, այնտեղից բացվող տեսարանը շատ գեղեցիկ էր, քանի որ մարախուղը պատել էր ամբողջ տարածքը։

September 24

Ճանապարորդություն(Արատես)

Արատեսի ճանապահին մենք կատարեցինք բարցունքի հաղթահարում, Սմբատաբերդի բարձուքը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի Արատես։Երբ հասանք Արատես դասաորեցինք մեր իրերը և ընդմիջեցինք,ընդմիջման ժամանակ ճաշակեցինք 3 կուրսի տղաների պատրաստած լոլիկով ձվաձեղը ,ընդմիջումից հետո կատարեցինք չրի և մրգահյութի նախապատրաստական աշխատանքներ։Երեկոյան վառեցինք խարուիկը և հաճելի զրուից ունեցանք, խաղեր խաղացինք։

Հաջոդ օրը մենք այցելեցինք և տեսանք Արատեսի վանքը։

խաչքար որը գտնվում է Արատես վանքի տարածքում։

Արատեսի վանք կառուցվել է 13_րդ դարում։

1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Վանքին ծանոթանալուց հետո մենք այցելեցինք մեր տնակներ պատրաստեցին մրգահյութեր և չրեր,իսկ երեկոյան պատրաստեցինք խորոված,խարուիկի շուրջ սքսեցինք երգել,պարել և խաղեր խաղալ։

Արատեսյան ճանապարորդությունը անցավ հաճելի և հետաքրքիր։

Տեղեկություն Սմբատաբերդի մասին

Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունաց Սմբատ  իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։ Սմբատաբերդը ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ,պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ 

Սմբատաբերդի պատկերը։