January 29

Ձմեռային Ազգագրական փառատոն

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում` խաղաղության ժամերգությամբ, ապա եկեղեցու բակում երգեցինք, պարեցինք։Այդ ամենը շարունակեցինք Մարմարյա սրահում ռազմապարերով,երգով, հյուրասիրությամբ, ցուցահանդեսով և իհարկե ծիսական ղափամայով։Պարեցինք․․․ ուրիշ ի՞նչ է պետք հիանալի օր ունենալու համար։ Ամեն բան այնքան հետաքրքիր և հագեցած անցավ, որ ժամանակի զգացողությունը կորցրել էինք։ Մեր քոլեջի և ավագ դասարանի երեխաները միասին համախմբված պարում էին յարխուշտա, և այնքան հաճել էր կողքից դիտել այդ ամենին։ Մարմարյա սրահում բոլոր մեդիա ուբաթներին, միջոցառումներին համախմբվում ենք, և այդ ժամանակ արդեն չենք էլ զգում, որ միասին չենք սովորում։ Օրը ավարտեցինք ավանդական դարձած երգերով, իսկ լավ տրամադրությունը, զգացողությունները մնացին մեզ հետ մինչև օրվա ավարտ։

January 27

Հունվար ամսվա ստուգատես

Հունվար ամսվա ընդացքում կատարված իրադարձություններից ինձ շատ դուր եկավ ձմեռային ստուգատեսը, մենք ստուգատեսի ժամանակ այցելեցինք <<Իրինա Ռոդինայ>>_ի անվան գեղասահքի դպրոց, որտեղ քոլեջի ուսանողների և մի քանի դասավանդողների հետ անցկացրեցինք լավ ժամանակ։ Սովորողներից ոմանք սահել չէին կարողանում, բայց սահել իմացող սովորողների շնորհիվ ինչ որ չափով սովորեցին։

Ստուգատեսի ժամանակ նաև այցելել ենք <<Ջրվեժի Անտառապարկ>>, քոլեջից շարժվելու պահին ուսանողները այնքանել ուրախ չէին, քանի որ իրենց կարծիքով լավ ժամանակ չէին անցկացնի, երբ հասանք այնտեղ մի ակնթաթում ամեն ինչ փոխվեց, սահեցինք, դահուկներ քշեցինք և խաղացինք ձնագնդի։

Ես շատ եմ սիրում ճանբորդությունները, քանի որ այդ ընթացքում ավելի ես մտերմանում և ուսուցիչների և ուսանողների հետ։

Հունվար ամսվա ընթացքում քոլեջում շատ էին տեղի ունենում դիջիթեքներ, ես ինքս մասնակցել եմ 2 դիջիթեքի, որոնցից մեկը վարում էր ֆիզիկաի և էկոլոգյաի ուսուցիչ ընկեր Նելլին, իսկ մյուսը ընկեր Էլիան։

Առաջին դիջիթեքը որին ես մասնակցել եմ վարում էր ընկեր Էլիան, նա սովորեցնում էր ինչպես կարելի է ստեղծել QR կոդ և ծանոթացնում <<Mentimeter>> ծրագրին, որի միջոցով կարող ենք ավելի հեշտ կատարել պրեզենտաթիան։

Ինձ դուր եկավ ընկեր Նելլի վարած դիջիթեքը, այդ դիջիթեքը SMM_ի մասին էր, դասին քոլեջի ուսանողներից բացի նաև մասնակցում էին մայր դպրոցի սովորողները։ Ընկեր Նելլի հետ մեկտեղ նաև դասը վարում էր ընկեր Արփին, մենք դադի ընդացքում ստացանք մարկետինգային հմտություններ, աշակերտները խաղի միջոցով գովազդում էին իրենց ընտրած ապրանքը։

Հունվար ամիսը անցկացրել ենք շատ հագեցած, ամսվա ընդացքում մենք նաև կատարել ենք բնագիտատեխնիկական ստուգատես, ծանորացանք մոմի պատրաստման ընդացքին, իսկ հետո մենք ինքներս պատրաստեցինք։

Ստուգատեսերի ժամանակ կատարեցինք <<Ազգագրական ստուգատես>>, ստուգատեսի անցկացման ժամանակ ընկեր Մարինեի հետ սովերեցինք հայկական ազգագրական երգեր և պարեր, պատվելի Թամարը մեզ սովորեցրեց Մշո բառբառը։

January 26

Տպավորություններ մշո բարբառից

Մենք հունվար ամսին ուսումնասիրել ենք Մշո բարբառը։

Մշո բարբառը հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառնրերից մեկն է։

Այս բարբառով խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Թալինի, Ապարանի շրջաններում, Գավառի, Վարդենիսի շրջաններում, Արթիկի շրջանում, Էջմիածնի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։

Բարբառին ծանոթանալու համար մենք դասերի ժամանակ ընթերցեցինք Մշո բարբառով գրվածքներ՝ առակներ և հեքիաթներ։ Դասերի անցկացման ընթաքը ինձ շատ դուր եկավ, մենք կարդում էինք գրվածքները և ուսուցչի օգնությամբ փորձում էինք հասկանալ իմաստը, և մեզ մոտ դա ստացվեց, քանի որ մենք դա անում էինք հաճույքով։

Մշո բարբառում բարդ ու դժվար բառեր շատ կային, այդ իսկ պատճառով մենք օգտվեցինք բառարաններից և այդ բառերը փոխադրում էինք գրական հայերեն։

January 21

Սահադաշտ

Այսօրվա մեր հերթական ստուգատեսյան ճանբորդութունն էր դեպի՝ 《Իրինա Ռոդնինա գեղասահքի դպրոց։ Օրեր առաջ կուրսի երեխաներով գնացել էինք սահադաշտ, բայց որոշեցինք քոլեջի հետ նույնպես գնալ։ Շատ հավես ու հետաքրքիր անցավ։ Երեխաներից շատերը սահել չգիտեին, բայց նրանց դա չէր խոչնդոտում։ Ես գիտեի սահել, և ընկերներիս նույնպես օգնում էի այդ հարցում: Ամեն ինչ այնքան հավես էր, որ չնկատեցինք, թե ժամանակը ինչպես անցավ։ Ստուգատեսների շնորհիվ հնարավորություն ենք ստանում նույնպես ճամփորդել, և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել: Երբ ընկերներիս մի քանիսի հետ սահում էի ՝ լինում էր, որ ընկնում էի։ Աննկարագրելի և տպավորիչ էր ամեն ինչ։

January 21

Ճանապարհորդություն

Ամսի 20-ին մենք այցելեցինք Ջրվեժի Արգելանոց։ Այնտեղ մեր օրը անցավ շատ հետաքրքիր և արկածային, մենք սահեցինք, քշեցինք դահուկներ, նկարվեցինք։ Տեսարնը շատ գեղեցիկ էր, մենք այդ օրը նաև այցելեցինք Չարենցի կամուրջ, այնտեղից բացվող տեսարանը շատ գեղեցիկ էր, քանի որ մարախուղը պատել էր ամբողջ տարածքը։

January 20

Բառարանային աշխատանք

Ալթ֊հաղթություն

Ակոլել֊ավերվել

Աղու֊թույն

Ամակ֊երախտիք

Բլբլուկ֊խարխուր

Բշտել֊սաստել

Բուլ֊խումբ

Բոդուն֊պատառ

Գազ֊չափ

Գայուն֊ժամանակին

Գիտնակ֊գիտնական

Գյամ֊սանձ

Դագմիշ֊դիպչել

Դավր֊շրջան

Դինա֊այն կողմ

Դրամ֊չափի ամենափոքր միավորը

Դոլ֊դհոլ

Դում֊ցնդած

Դրուֆ֊նմանություն

Եր֊երբ

Էդի֊այդ

Էլման֊նորից

Էնի֊այն

Էրանեկ֊երնեկ

Թավա֊տապակամած

Ժեխ֊տան հատակի աղբ

January 19

Բնագիտական նախագիծ

Մասնակիցներ՝ Լուսինե Պետոյան, Արման Կարապետյան

Նախագծի նպատակ՝ Հալեցնել և պատրաստել մոմ տան պայմաններում։

https://youtube.com/shorts/9w6C2cx0jv4?feature=share

Ամբողջ աշխարհում մոմերը հաճախ օգտագործվում են զարդարման համար `ստեղծելով ինտերիեր ավելի հարմարավետ:Մոմի հալումը պետք է իրականացվի միայն ջրային գոլորշով և միայն ըստ մոմի և բորբոսի ցուցումների, քանի որ մոմի հալման ջերմաստիճանը տարբեր է, կախված է այդպիսի գործոններից ՝ բորբոսի և մոմի որակը, մոմի տեսակը, որը դուք պատրաստվում եք պատրաստել:Հալած պարաֆինին ավելացնելով մի քանի կաթիլ եթերայուղ կստանաք անուշաբույր մոմ:

Մոմը արագ սառչելու հատկություն ունի, ուստի պետք է արագ աշխատել դրա հետ։Սպասեք, մինչև մոմը պնդանա և կտրեք վիթիլի ավելորդ մասը։ Խորհուրդ է տրվում դա անել առնվազն 24 ժամ հետո։Մնում է միայն մոմը տարայից հեռացնել։ Հեռացման հեշտության և վնասից խուսափելու համար ձևը պետք է ուղարկվի սառնարան կես րոպեով կամ ընկղմվի տաք ջրի մեջ:Դուք կարող եք տանը մոմեր պատրաստել ոչ միայն հիմնական (սպիտակ) գույնի, այլև բացարձակապես ցանկացած երանգի:Գեղեցիկ մոմ պատրաստելու համար, որը կհիացնի տեսողությունը և հոտը, ձեզ հարկավոր է եթերային յուղեր Նրանք մեծ առատությամբ վաճառվում են ցանկացած դեղատան կամ գեղեցկության խանութում:Մի քանի կաթիլ յուղը ապագա մոմին յուրահատուկ բույր կհաղորդի։

Հոտ ընտրելիս պետք է առաջնորդվել մոմի հրաշքի նպատակով կամ գույնով.

  • Նարդոսի յուղը հանգստություն կտա, իսկ մոմը, այս դեպքում, ավելի լավ է այն ներկել բաց մանուշակագույն գույնով;
  • Նարինջը կարող է բարելավել տրամադրությունը — վառ նարնջագույն երանգը կլրացնի էֆեկտը.

Դուք կարող եք զարդարել մոմը տարբեր ձևերով.

  • Բնական նյութեր — խճաքարեր, խեցիներ, ճյուղեր և այլն: Հիմնականում դրանք տեղադրվում են կաղապարի հատակին, նախքան հալած պարաֆին ավելացնելը:
  • Սննդամթերք — սուրճի հատիկներ և չոր մրգեր: Նման նյութերը կարելի է տեղադրել կաղապարի ողջ ծավալի վրա՝ աստիճանաբար լցնելով մոմը և հնարավորություն տալով ամրացնել հարդարանքը։

Օգտագործվող պարագաներ՝

  • Պարաֆին
  • Ֆիտիլ
  • Անուշաբույր յուղ
  • Ֆորմա
  • Կաթսայի մեջ ջուր լցնել ու կրակ դնել։Դուք չեք կարող տաքացնել մոմը բաց կրակի վրա, այն այրվում և գոլորշիանում է:
  • Պարաֆինային մոմը մանրացրեք և դրեք հին ալյումինե ամանի մեջ: Հիշեք, որ պարաֆինը գործնականում չի լվացվում, ուստի խորհուրդ է տրվում ունենալ առանձին անոթ մոմեր պատրաստելու համար։
  • Մի փոքրիկ տարա դրեք եռացող ջրի մեջ և սպասեք, որ մոմը հալվի:
  • Ամեն դեպքում ձեռքի տակ ունեցեք տաք օճառի ջուր և խոնավ շոր: Եթե ​​մոմը հայտնվում է սեղանի կամ վառարանի վրա, այն պետք է անհապաղ մաքրել:
  • Մոմը սովորաբար հալվում է 85-90 աստիճան ջերմաստիճանում։ Շատ կարևոր է վերահսկել ջերմաստիճանը, որպեսզի չտաքացվի մոմը: Եթե ​​թույլ տաք, որ այն տաքանա, քան պետք է, այն կարող է սկսել եռալ, իսկ հետո պարզապես բռնկվել:
  • Մոմը հալեցնելը հրդեհավտանգավոր գործընթաց
  • է: Եթե ​​մոմը բռնկվում է, այն չպետք է մարել ջրով, դա անելու համար օգտագործեք լաթի կտոր:
  • Երբ մոմը դառնում է հեղուկ, պետք է դրան համ ու գույն ավելացնել։ Բազմագույն մոմ ստեղծելու համար կարող եք ավելացնել մի քանի գույներ՝ առանց շատ խառնելու:
  • Պատրաստեք մոմի կաղապար: Սովորաբար ձևը ապակե բաժակ է՝ թափանցիկ կամ նախշավոր պատերով։Վիթիլի մի ծայրը պետք է ամրացվի կոպեկի չափ կլոր թիթեղյա ափսեի վրա։ Ֆիլիթի մյուս ծայրը կապում են փայտին, որն այն ուղիղ է պահում։
  • Եթե ​​ցանկանում եք մոմին դեկոր ավելացնել, ժամանակն է դրանցով լցնել կաղապարը։ Ավելի լավ է դրանք հնարավորինս մոտ դնել կաղապարի պատերին, որպեսզի մոմը կարծրանա:
  • Մոմ զանգվածը խնամքով լցվում է մոմի կաղապարի մեջ։ Այս դեպքում դուք պետք է ապահովեք, որ վիշապը չի շարժվում:
  • Մոմն ու պարաֆինը կարծրանում են՝ կախված հումքի խտությունից։ Սովորաբար տնական մոմերը սառչելու համար պահանջվում է 10-12 ժամ: Բայց ամենալավն այն է, որ դիմանա մեկ օր, որքան երկար մոմը կարծրանա, այնքան ավելի լավ կվառվի: Պետք չէ մոմ դնել սառնարանում։ Մոմը կարելի է հեռացնել կաղապարից կամ թողնել ուղղակիորեն դրա մեջ օգտագործելու համար:
January 13

Տիգրան մեծը որպես պետական և քաղաքական գործիչ

իգրան Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը:

 Հռոմեացի պատմիչները Տիգրան -ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

Տիգրան մեծը որպես պետական գործիչ շատ հզոր էր և մարտունակ։նրա օրոք պետությունը ըլայնեց իր տարածքները,վերամիավորեց Մեծ Հայքը։Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:տիգրան մեծը բացի նոր տարածքներ գրավելուց նաև շենացնում ,վերակառուցում էր հին և վատ վիճակում գտնվող քաղաքները։Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ,որով միջավայր ստեղծեց նրանց համար իրենց գործով զբաղվելու։Եվ այս ամենը խոսում է այն մասին ,որ նա լավ և արժանի թագավոր էր իր երկրի համար։

Տիգրան Մեծը որպես քաղաքական գործիչ նույնպես շատ հզոր էր։Առանց դադարի ընդլայում էր իր տերության տարածքը։Տիգրան Մեծը կնքել է բազմթիվ դաշինքներ , որոնցից ավելի հիշարժան էր Միհրդատ Զ Եվպատորի հետ կնքած դաշինքը ։Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից։ Այսպիսով նա դուրս էր մղում պարթևներին ինչով իսկ տարածք էր ազատում իր ժողովրդի համար։

January 13

Արտավազդ Բ

Տիգրան Մեծին հաջորդեց որդին` Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների ոլորտում: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ խուսանավելու քաղաքականությունը` ըստ իրավիճակի թելադրման հարելով մերթ մեկին, մերթ մյուսին: Հայաստանը թե Հռոմի, թե Պարթեւստանի համար ուներ ռազմական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Հայկական լեռնաշխարհն իր բարձրադիր դիրքով ուներ առաջնակարգ ռազմավարական նշանակություն, այստեղով էին անցնում արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ռազմական ու տնտեսական կարեւոր մայրուղիները: Իր ռազմական ու տնտեսական հզորությամբ Հայաստանը Պարթեւստանից ու Հռոմից հետո երրորդ ուժն էր տարածաշրջանում, եւ նրա հետ դաշինքից էր կախված այդ տերությունների հաղթանակը կամ պարտությունը:Ք.ա. 60 թ. Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը: Երեք նշանավոր զորավարները` Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը եւ Մարկոս Կրասոսը Հռոմի ընդարձակածավալ նահանգների կառավարումը բաժանեցին իրենց միջեւ: Հռոմի արեւելյան շրջանների կառավարումն անցավ Կրասոսին: Ք.ա. 53թ. Մարկոս Կրասոսը խոշոր արշավանք կազմակերպեց գլխավոր հակառակորդ Պարթեւստանի դեմ եւ օգնական զորքեր պահանջեց դաշնակից Հայաստանից:Տեղեկանալով այդ մասին` պարթեւական արքա Օրոդեսը իր բանակը բաժանեց երկու մասի. ինքը որոշեց արշավել Հայաստան, իսկ Սուրեն զորավարին ուղարկեց Միջագետք` հռոմեացիների դեմ:Արտավազդ Բ-ն Կրասոսին առաջարկեց արշավանքն իրականացնել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով` խոստանալով տրամադրել 10.000 հեծյալ եւ 30.000 հետեւակ զորք: Դրա շնորհիվ հռոմեական լեգեոնները կխուսափեին պարթեւական բանակի հիմնական հարվածային ուժը հանդիսացող հեծելազորի հանկարծակի հարձակումներից բաց տափաստաններում, իսկ Հայաստանը զերծ կմնար պարթեւների ներխուժման վտանգից:Կրասոսը մերժեց Հայոց արքայի ծրագիրը եւ որոշեց արշավել Միջագետքի տափաստաններով:Նման պայմաններում Արտավազդը ճիշտ որոշում ընդունեց եւ դաշինք կնքեց Օրոդեսի հետ, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ եւ պարթեւ թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում պարթեւական զորավար Սուրենը գլխովին ջախջախեց հռոմեական բանակը, իսկ սպանված Կրասոսի գլուխն ուղարկեց Արտաշատ, ուր այդ ժամանակ գտնվում էր Օրոդեսը:Սուրհանդակը տեղ հասավ այն ժամանակ, երբ Արտավազդ Բ-ն եւ Օրոդեսը Արտաշատի թատրոնում դիտում էին հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, եւ Կրասոսի գլուխը նետեց արքաների ոտքերի առաջ:Նման անփառունակ վախճան ունեցավ Կրասոսը, որը փորձում էր Արեւելքի երկրների նվաճումով հարստանալ Լուկուլլոսի եւ փառքի հասնել Պոմպեոսի պես:Հայ-պարթեւական ուժերը հռոմեացիներին վտարեցին Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից: Տեղի բնակչությունը որպես ազատարարներ էր ընդունում նրանց, քանի որ դժգոհ էին Հռոմի դաժան կեղեքումներից եւ դեռ չէին մոռացել Տիգրան Մեծի օրոք ունեցած արտոնությունները:Հայ-պարթեւական զորքերի հաջողություններին նպաստեց նաեւ այն, որ Կրասոսի մահից հետո Հռոմում եռապետությունը կազմալուծվեց, եւ շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ:Ք.ա. 43թ. Հռոմում երկրորդ եռապետությունը ստեղծեցին Մարկոս Անտոնիոսը, Օգոստոս Օկտավիանոսը եւ Մարկոս Լեպիդոսը:Անտոնիոսը ստացավ Արեւելքի երկրները եւ ամուսնացավ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Ք.ա. 36 թ. Պարթեւստանի դեմ խոշոր արշավանք կազմակերպեց Մարկոս Անտոնիոսը: Հաշվի առնելով Կրասոսի դառը փորձը, նա որոշեց արշավել Հայաստանի տարածքով եւ Արտավազդ Բ-ից պահանջեց աջակցել իրեն:Ք.ա. 37 թ. մահացել էին Օրոդեսը եւ Բակուրը, Պարթեւստանում գահակալական արյունահեղ պայքարից հետո գահ էր բարձրացել Հրահատ Դ-ն:Այդ ժամանակ սրվել էին նաեւ հայ-պարթեւական հարաբերությունները, որը հաշվի առավ Անտոնիոսը` օգնական զորքեր խնդրեց Հայոց արքայից:Արտավազդ Բ-ն ստիպված համաձայնեց օգնել հռոմեացիներին, սակայն տրամադրեց միայն փոքրաթիվ ուժեր:Անտոնիոսը 100.000-ոց բանակով սկզբում ներխուժեց պարթեւների դաշնակից Ատրպատականի թագավորություն: Սակայն պարթեւական հեծելազորը կարողացավ ոչնչացնել հռոմեացիների պաշարողական տեխնիկան, որի հետեւանքով արշավանքը ձախողման դատապարտվեց:Անտոնիոսը, դեռ Պարթեւստան չմտած, հսկայական կորուստներ ունեցավ, եւ նրա զորքի մնացորդները փրկվեցին Հայաստան մտնելով եւ Արտավազդից օժանդակություն ստանալու շնորհիվ:Անտոնիոսի հեղինակությանը ծանր հարված էր այդ պարտությունը, եւ որպես իր արշավանքի ձախողման գլխավոր մեղավոր նա փորձեց ներկայացնել Արտավազդին եւ ցանկանում էր խաբեությամբ ձերբակալել նրան:Այդ փորձերի ձախողումից հետո, օգտվելով հայ-պարթեւական հարաբերությունների վատթարացումից, որի պատճառներից մեկը հայ-հռոմեական համագործակցությունն էր, Անտոնիոսը Ք.ա. 34թ. գարնանը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք: Երկիրը ավերածություններից փրկելու հույսով Հայոց արքան որոշեց բանակցություններ սկսել Անտոնիոսի հետ, սակայն վերջինս գերեվարեց Արտավազդին եւ տարավ Ալեքսանդրիա` իր կնոջ` Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մոտ:Արտավազդին եւ նրա ընտանիքին խոստացան ազատ թողնել, եթե հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեին Կլեոպատրայի առաջ: Սակայն Արտավազդն իրեն պահեց արքայավայել եւ գլուխը բարձր պահելով անցավ թագուհու առջեւից, որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նրան հետագայում մահապատժի ենթարկեցին:Ք.ա. 31 թ. Օկտավիանոսը Ակտիումի ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին ու Կլեոպատրային, որոնք ինքնասպանություն գործեցին:Օգտվելով նպաստավոր իրավիճակից, Արտավազդ Բ-ի որդին` Արտաշեսը, պարթեւների աջակցությամբ ազատագրեց Մեծ Հայքը եւ հռչակվեց թագավոր:Արտաշես Բ-բ (Ք.ա. 30-20 թթ.) նաեւ ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, իսկ Ատրպատականը միացրեց Հայոց թագավորությանը: Արտաշես Բ-ն կրում էր «արքայից արքա» տիտղոսը, վարում էր անկախ եւ ընդգծված հակահռոմեական քաղաքականություն:Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի եւ Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չհամարձակվեց պատերազմել հայ-պարթեւական միացյալ ուժերի դեմ:Օգոստոս Օկտավիանոսը, որը Ք.ա. 27 թ. հռչակվեց Հռոմի առաջին կայսր, խոստումների, կաշառքների ու դավերի միջոցով վարում էր Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու եւ հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն:Նա կարողացավ Մեծ Հայքի հետ թշնամացնել Փոքր Հայքին, որի թագավոր էր կարգվել Արտավազդ Մեդացին, Կապադովկիային, Պոնտոսին, իբերական եւ աղվանական ցեղերին:Ք.ա. 20թ. Օգոստոս կայսրը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք եւ գահակալական կռիվներում թուլացած պարթեւներին հարկադրեց կնքել պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ:Նույն թվականին հռոմեական զորքերը ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված եւ Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ, հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու եւ պետական անկախությունը չկորցնելու հույսերով, դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին եւ համաձայնեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ մնացած Տիգրան Գ-ին (Ք.ա. 20-9թթ.): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը:Տիգրան Գ-ն գահակալման  վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթեւստանին եւ սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրություններով:Տիգրան Գ-ին հաջորդեց որդին` Տիգրան Դ-ն (Ք.ա. 9-1թթ.):Հռոմի միջամտությամբ Ք.ա. 5-3 թթ. Հայոց գահին տիրեց Տիգրան Գ-ի եղբայր Արտավազդ Գ-ն, սակայն շուտով տապալվեց եւ գահը կրկին անցավ Տիգրան Դ-ին: Նա զոհվեց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղած ճակատամարտում:Տիգրան Դ-ի մահով վերացավ Արտաշեսյան արքայատոհմը (Ք.ա 189 – 1թթ.):Այս դինաստիայի օրոք Հայաստանը հասել էր առավելագույն հզորության, նույնիսկ մի կարճ ժամանակով վերածվել հզոր կայսրության: Արտաշեսյանների օրոք երկրի պետական կառուցվածքը մեծապես ամրապնդվել էր, եւ հետագայում Հայոց թագավորությունը վերացնելու Հռոմի ջանքերը բախվեցին համառ դիմադրության եւ մատնվեցին անհաջողության: