May 10

Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի ամփոփում հղում

Երկրորդ կիսամյակում ամեն առարկայից ներկայացնում ենք անհատական նախագծեր, որոնք ավելի են հետաքրքրացնում ուսումը, անհատական նախագծերը կատարելիս աշակերտները իրենք են ընտրում թէ ինչ թեմաներ պետք է ներկայացնեն։

ընտրության մարզաձև

Նախկին դպրոցում ֆիզկուլտուրա առարկաից չունեի ընտրություն կատարելու հնարավորություն, իսկ քոլեջում որպես ֆիզկուլտուրա սովորում եմ սուսերամարտ, սուսերամարտով չէի հետաքրքրվել մինջև քոլեջ ընդունվելս, դասընկերներիս խորհուրդով ընտրեցի և ուսումնասիրեցի սուսերամարտը որը արդեն իմ սիրելի սպորտաձևերից մեկն է։

Երաժշտական գործունեություն

Ազգագրական երգով և պարով նույնպես հետաքրքրված չեմ եղել մինջև քոլեջ գալս։ Առաջին ամիսներին դժվարանում էի, իսկ հիմա ավելի հեշտ է դարձել։ Ընկեր Մարինեի հետ սովորել ենք բազմաթիվ երգեր և պարեր։

Ճամփորդություններ

Չէի պատկերացնի, որ ճամփորդել այսքան կսիրեմ։ Այս տարի մասնակցել եմ շատ ու շատ ճամփորդությունների, որոնցից ամենատպավորիչը եղել է Գյումրին։ Ճամփորդությունների ժամանակ հնարավորություն է ընձեռնվում հաղթահարել սեփական վախերը։ Ճամփորդությունների ընդացքում ես բացահայտեցի Հայաստանիս տարբեր անկյուններ։ Մեծ ոգևորությամբ շարունակելու եմ ճամփորդել։

Մասնագիտականի մասին

Որպես մասնագիտական կրթություն ես սովորում եմ լուսանկարչություն։ Մասնագիտական կրթությունս այս տարի այնքանել խորացված չէ։ Տեխնիկականին ծանոթանալու հետ մեկտեղ մենք, նաև փորձում ենք զարգացնել գեղեցիկը տեսնելու ունակությունը։ Դասերից դուրս համակուրսեցիներիս հետ մեկտեղ կատարում եմ տարբեր տեսակի լուսանկարներ, որոնք տեղադրում ենք ընդանուր բացված Ինստագրամյան էջում, և ըստ արձագանքների հասկանում ենք թէ ինչպիսի նկարներն են պահանջված։

Առարկայական հաշվետվություն

Անգլերեն-հղում

Գրականություն-հղում

Էկոլոգիա-հղում

Հայոց լեզու-հղում

Հայոց պատմություն-հղում

Հանրահաշիվ-հղում

Ռուսաց լեզու-հղում

Ֆիզիկա-հղում

Կենսաբանություն-հղում

Աշխարհագրություն-հղում

Ֆլշմոբեր

Դասերի հետ մեկտեղ տարբեր առարկաներից կատարում ենք ֆլեշմոբներ, ամեն ամսվա գնահատականը որոշելիս հաշվի են առնում ֆլեշմոբի մասնակցությունը։

Ամբողջ տարվա ձեռքբերում

Այս ուսումնական տարում իմ ձեռքբերումներից մեկը այն էր որ’սկսել եմ ճամփորդել , ճամփորդությունների շնորհիվ ես այցելել եմ այնպիսի վայրեր որոնց մասին նույնիսկ գաղափար չունեի, երգի և պարի դասերի շնորհիվ ես ծանոդացել եմ հայկական ավանդական երգերին և պարերին հետ, որոնք ես նախկինում այնքանել չէի սիրում, պարերի շնորհիվ նաև լիցքաթափվում ենք ամենօրյա դասերից։ Քոլեջի շնորհիվ մեծացրեցի շրջապատս։

January 27

Հունվար ամսվա ստուգատես

Հունվար ամսվա ընդացքում կատարված իրադարձություններից ինձ շատ դուր եկավ ձմեռային ստուգատեսը, մենք ստուգատեսի ժամանակ այցելեցինք <<Իրինա Ռոդինայ>>_ի անվան գեղասահքի դպրոց, որտեղ քոլեջի ուսանողների և մի քանի դասավանդողների հետ անցկացրեցինք լավ ժամանակ։ Սովորողներից ոմանք սահել չէին կարողանում, բայց սահել իմացող սովորողների շնորհիվ ինչ որ չափով սովորեցին։

Ստուգատեսի ժամանակ նաև այցելել ենք <<Ջրվեժի Անտառապարկ>>, քոլեջից շարժվելու պահին ուսանողները այնքանել ուրախ չէին, քանի որ իրենց կարծիքով լավ ժամանակ չէին անցկացնի, երբ հասանք այնտեղ մի ակնթաթում ամեն ինչ փոխվեց, սահեցինք, դահուկներ քշեցինք և խաղացինք ձնագնդի։

Ես շատ եմ սիրում ճանբորդությունները, քանի որ այդ ընթացքում ավելի ես մտերմանում և ուսուցիչների և ուսանողների հետ։

Հունվար ամսվա ընթացքում քոլեջում շատ էին տեղի ունենում դիջիթեքներ, ես ինքս մասնակցել եմ 2 դիջիթեքի, որոնցից մեկը վարում էր ֆիզիկաի և էկոլոգյաի ուսուցիչ ընկեր Նելլին, իսկ մյուսը ընկեր Էլիան։

Առաջին դիջիթեքը որին ես մասնակցել եմ վարում էր ընկեր Էլիան, նա սովորեցնում էր ինչպես կարելի է ստեղծել QR կոդ և ծանոթացնում <<Mentimeter>> ծրագրին, որի միջոցով կարող ենք ավելի հեշտ կատարել պրեզենտաթիան։

Ինձ դուր եկավ ընկեր Նելլի վարած դիջիթեքը, այդ դիջիթեքը SMM_ի մասին էր, դասին քոլեջի ուսանողներից բացի նաև մասնակցում էին մայր դպրոցի սովորողները։ Ընկեր Նելլի հետ մեկտեղ նաև դասը վարում էր ընկեր Արփին, մենք դադի ընդացքում ստացանք մարկետինգային հմտություններ, աշակերտները խաղի միջոցով գովազդում էին իրենց ընտրած ապրանքը։

Հունվար ամիսը անցկացրել ենք շատ հագեցած, ամսվա ընդացքում մենք նաև կատարել ենք բնագիտատեխնիկական ստուգատես, ծանորացանք մոմի պատրաստման ընդացքին, իսկ հետո մենք ինքներս պատրաստեցինք։

Ստուգատեսերի ժամանակ կատարեցինք <<Ազգագրական ստուգատես>>, ստուգատեսի անցկացման ժամանակ ընկեր Մարինեի հետ սովերեցինք հայկական ազգագրական երգեր և պարեր, պատվելի Թամարը մեզ սովորեցրեց Մշո բառբառը։

December 16

Կիսամյակային հաշվետվություն

Ես Արմանն եմ,15 տարեկան,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջուի լուսանկարչության բաժնում։Իմ տպավորությունները քոլեջի մասին առաջին օրվանից շատ բարձր է,և մինջև այսօր այն ավելի ու ավելի է բարձրանում։Դեռ ուսումնական տարին չէր մեկնարկել, մենք մեկնեցինք եռօրյա ճամփորդության դեպի Վաղաշեն։Ուսումնական տարին մենք սկսեցինք բարձունքի հաղթահարմամբ,հաղթահարեցինք Արագածի բարձունքը,բարձրանալու ընթացքում մենք հանդիպեցինք մի իրանացի ճամփորդի,նա մեզ հյուրասիրեց իր մոտ եղած իրանական քաղցրավենիքից,որը շատ համեղ էր,մենք նկարվեցինք նրա հետ և շարունակեցինք բարձունքը հաղթահարել։Մենք նաև եռօրյա ճամփորդություն ունեցանք նաև դեպի Արատես։_հղում

Ինձ շատ է դուր գալիս քոլեջում դասավանդման մեթոդը,ուսուցիչներ վերաբերմունքը սովորողների նկատմամբ ընկերական է,և նրանց վերաբեմունքի շնորհիվ դասապրոցեսը շատ հետաքրքիր է ընդանում։

Անգլերեն-հղում

Հայոց լեզու-հղում

Գրականություն-հղում

Ռուաց լեզու-հղում

Էկոլոգիա-հղում

Հայոց պատմություն-հղում

Հանրահաշիվ-հղում

Ֆիզիկա-հղում

Կենսաբանություն-հղում