April 26

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ։

2 Գաղաբար կենսոլորտի մասին, և կենսոլորտի բաղադրիչները։

3. Մուտացիաների դասակարգում։

4. Քրոմոսոմային և գենային մուտացիաներ։

5. Բուիսերի և կենդանիների սելեքցիա, դրանց դերը մարդու կիանքում և բնության մեջ։

Պատասխաններ

1.Մարդիկ դեռ հին ժամանակներից սքսած տարիների ընդացքում օգտագործել են և շարունակում են օգտագործել երկիր մոլորակի բնական ռեսուրսները։ Մարդկանց զարգացման ընդացքում իրենց կյանքը բարելավելու համար, ստեղծել են մի շարք սարքավորումներ օրինակ՚ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, գնացքներ որոնց մեծ մասի հետևանքով արաջանում են լուրջ բնապահպանական խնդիրներ՚ օդի աղտոտվածություն, օդի աղտոտվածություն է առաջանում նաև հանքերի և մի շարք գործարանների շահագործումից։

գործարանների շահագործում
հանքարդյունաբերություն
ոչ էլեկտրոնային ավտոմեքենաների օգտագործման հետևանք

2.Կենսոլորտը երկրի թաղանթ է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ։

Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։ Գոյություն ունի մարդկության համար մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ։

3.

Մուտացիոն փոփոխականությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի`

  1. Ըստ մուտացիա կրած բջիջների տիպի.
    1. Գեներատիվ,
    2. Սոմատիկ։
  2. Ըստֆենոտիպի փոփոխության
    1. Ձևաբանական,
    2. Կենսաքիմիական,
    3. Ֆիզիոլոգիական։
  3. Ըստ հարմարվողականության.
    1. Լետալ,
    2. Կիսալետալ,
    3. Չեզոք,
    4. Օգտակար։
  4. Տնտեսական և կենսաբանական մուտացիաներ, օրինակ իմունիտետ, բերքի որակն և քանակը։
  5. Ըստ գենոտիպի փոփոխության.
    1. Գենային,
    2. Քրոմոսոմային,
    3. Գենոմային,
    4. Ցիտոպլազմատիկ։

4. Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Գենային մուտացիաները կամ տրանսգենացիաները շոշափում են գենի կառուցվածքը և ուղեկցվում են ԴՆԹ-ի համապատասխան հատվածի առանձին նուկլեոդիտների քանակի ավելացմամբ կամ նվազումով։

Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։

Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի ներմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։

Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորմ,ան թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։

Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտություննէ գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ), ինչպես նաև ռեկորդային կաթնատվության կամ մթերատվության այլ տեսակի ցուցանիշների դրսևորումը կաթնասունների մոտ։

Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։

Նեոմորֆ մուտացիաներն «առաջադեմ» թն և դոմինանտ ելակետային ձևի նկատմամբ։ Դրանք նպատում են նոր հատկանիշների ձևավորմանը և զարգացմանը։

Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

March 30

Գոյության կռիվ

Ներկայացնել գոյության կռվի ընդանուր բնութագիրը։

Գոյության կռիվգոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։ 

Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ 

Դարվինը տարբերել է գոյության պայքարի 3 ձև․

  • Ներտեսակային պայքար,
  • Միջտեսակային պայքար,
  • Պայքար բնության ուժերի դեմ։

2.Միջտեսակային գոյության կռիվ։

Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

3.Ներտեսակաին գոյության կռիվ։

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

4Գոյության կռիվ բնության երևույթների դեմ։

Գոյության որոշակի միջավայրում մի բույսը կամ կենդանին սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Գոյության կռիվ, գոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։

5.Ինչ է իրենից ներկայացնում բնական ընտրությունը։

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։

Սերնդից սերունդ գերազանցապես պահպանվում են միջավայրի որոշակի պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններով օժտված առանձնյակները, որոնք էլ իրենցից հետո բեղուն սերունդ են թողնում։ Ընդհակառակը՝ միևնույն պայմաններում վնասակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակներն ավելի ու ավելի սակավաթիվ ու թույլ սերունդ են տալիս։

December 15

Վիրուսներ

Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիմերից ու բույսերից մինչև բակտերյաներ։Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին։1892 թվականից մինչև այսօր մարդկանց հայտնի է միլիոնավոր վիրուսներ։Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։


November 30

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Համառոտ գրել վիռուսների մասին։

2.Ընտրել որևե վիռուսային հիվանդություն, նկարագրել ախտանշանները,վարագման աղբյուրները և բուժման մեթոդները։

3.Ինչ են իրենցից ներկայացնում նախակորիզավորները,ներկայացնել նրանց կառուցմածքը։

4.Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

5.Պատմել բջջի հիմնական օրգանոիդների մասին։

6.Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

2.Կոկսակի վիրուս(Ձեռք,ոտք, հիվանդություն), ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված վիրուսներով։ Տիպիկ դեպքերում սկսվում է տենդով և ընդհանուր թուլությամբ։ Մեկ կամ երկու օր անց ձեռքերի, ոտքերի վրա և բերանի շուրջը ի հայտ են գալիս անգույն, հարթ բծեր և թմբիկներ, որոնք կարող են վերածվել բշտիկնռրի, երբեմն վերջիններս տեղակայվում են հետույքային և աճուկային շրջաններում։ Նշաններն ու ախտանիշները սովորաբար հայտնվում են վիրուսի ներգործությունից 3֊ից 6 օր անց։ Ցանը ինքնուրույն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ հնարավոր է ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որոնք ժամանակի ընթացքում կրկին աճում են։

3.

  • Նախակորիզավորները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք դասվում են բակտերիաների և արքեաների վերնաթագավորությունների շարքին։
  • Նախակորիզավորների բջիջները շատ ավելի փոքր են, քան կորիզավորների բջիջները, չունեն կորիզ և մի շարք օրգանոիդներ։
  • Բոլոր նախակորիզավոր բջիջները պատված են բջջապատով։ Դրանց մի մասը նաև պատված է պատիճով կամ լորձային շերտով։ Այդ շերտը կազմված է բազմաշաքարներից։

• Նախակորզավորները իրենց շարժը ապահովում են թարթիչների միջոցով։

4.Արեգակնային ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։

November 9

Կենսաբանություն

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։

Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝ 1.մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին: 2.ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։ 3.ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլեոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։ 4.ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։ 5.ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։ 6.Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման (պրոցեսինգ)։ 7.ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:

ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն։ Եթե այդ գենը կոդավորում է սպիտակուց, ապա ՌՆԹ-ն կլինի ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ)։ Վերջինս հետագայում կծառայի կաղապար սպիտակուցի սինթեզի համար: Սակայն գենը կարող է կոդավորել նաև չկոդավորող ՌՆԹ (ինչպես ՄիկրոՌՆԹ), ռիբոսոմային ՌՆԹ (ռ-ՌՆԹ), փոխադրող ՌՆԹ (փ-ՌՆԹ), կամ մեկ այլ ֆերմենտային հատկությամբ օժտված ՌՆԹ (ռիբոզիմ): Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները։ Վիրուսաբանությունում այս եզրույթը կարող է օգտագործվել նաև բնութագրելու ի-ՌՆԹ-ի սինթեզը ՌՆԹ մոլեկուլից։ Այդ գործընթացը կատալիզվում է վիրուսային ՌՆԹ-ռեպլիկազի կողմից։

October 2

Առաջադրանքներ

1.  Կենսաբանությունը որպես գիտություն։
Կենսաբանությունը  կյանքի , նրա դրսևորումների,առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին գիտություն է։Կենսաբանություն բառը ունի հունական բացատրություն, կազմված է կյանք և գիտություն բառերից։
Կենսաբանությունը որպես գիտություն համարվել է 19_րդ դարում։

2. Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։
Կենսաքիմիա,մոլեկուլային կենսաբանություն,բջջաբանություն,ֆիզոլոգիա,էկոլոգիա։Կենսաբանությունը կապված է ֆիզիկայի,եկոլոգյաի և այլ գիտեւթյունների հետ։


3. Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։
Տարբեր աստիճանի բարդության կենսաբանական կառուցվածքներ, որոնք կառուցվածքային, ֆունկցիոնալ կազմակերպվածության տարբեր մակարդակներ ունեն կոչվում են
Կենսաբանական համակարգերեր։


4. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։
Կենդանի բնուփյան ուսումնասիրման մեթոդներն են՝դիտումը, փորձը, չափումները։


5. Կենսաբանության տեսությունների գաղափարների,վարկածների մասին վերլուծություն անել։