October 18

Ուսումնական լուսաբանումներ

Այս ուսումնական տարվա ընթացքում ես կատարում եմ լուսաբանումներ,լուսաբանում եմ կրթահամալիրի առօրիան։

1.Արեւելյան դպրոցում լուսաբանման միջոցով փորձել եմ ցույց տամ մեդիա կրթութրունը կրթահամալիրում, որպես պատկերներ նկարել ենք սովորողների մեդիագործիքներով աշխատելիս։ Նկարահանումները իրականացնրել ենք բազմապլան եւ բազմառակուրս։

2 Խնդիրն է եղել ներկայացնել տեխնոպարկի գործունեությունը, նոր նախագծերի ներկայացումը։ Ընտրության գործունեությանը որպես նախագծային ուսուցման կարևոր մաս։
3.Ներկայացնել միջին դպրոցը որպես կրթահամալիրի ուսումնական օղակ։ Ներկայացնել սովորողների աշխատանքային գործունեության տեսակները, միջավայրը։ Նկարահանումները իրականացրել ենք ռեպորտաժ ձևաչափով, ուշադրություն ենք դարձրել նկարահանման պլաններին, լույսին և կոմպոզիթիային։ Օգտագործել ենք ստատիկ, Պանարամային կադրերի համադրությունը։

  1. Նույնն արել ենք ավագ դպրոցում որն արել ենք միջինում։
September 1

Սեպտեմբերի 1. նախագիծ

Ուսումնական տարիս սքսեցի << Սեպտեմբերի 1 >> կոչվող նախագծով։

Քոլեջի 3 կորսի ուսանող Տիգրան Գասպարյանի հետ շրջեցինք քոլեջի տարածքով եւ լուսաբանեցինք քոլեջում տեղի ունեցող իրադարձությունները։

Լուսաբանեցինք մանկապարտեզի առօրիան։

Նկարներ

September 1

2023-24 ուսումնական տարվա լուսանկարչական նախագծերի փաթեթ

Ծրագիրը նախատեսված է «Լուսանկարչական գործ» բաժնի 2-4 կուրսի ուսանողների համար։

Ծրագրի նպատակն է՝
1․Յուրացնել լուսանկարչության տեսությունն ու պատմությունը
2․Ձեռք բերել լուսանկարչական հմտություններ
3․Ստեղծել լուսանկարչական վերջնական արտադրանք

Ուսումնական գործունեության տեսակները՝
1․Մասնագիտական տեքստերի ընթերցում և քննարկում
2․Մասնագիտական ֆիլմերի ունկնդրում և քննարկում
3․Լուսանկարչական ցուցահանդեսների այցելություն
4․Կրթահամալիրային լուսաբանումներ
5․Արտագնա նկարահանումներ
6․Տաղավարային նկարահանումներ
7․Լուսանկարների խմբագրում և թվային մշակում
8․Տեսաֆիլմերի ստեղծում
9․Մոնտաժ

Բովանդակություն՝
1․Լուսանկարչական պատմական ակնարկ
2․Լուսանկարչական ապարատի կառուցվածք
3․օբյեկտիվների տեսակները՝ ըստ ֆոկուսային հեռավորության և լուսաուժգնության
4․Դրական ոսպնյակով տրվող պատկեր
5․էքսպոզիցիա
6․Ֆոկուսային խորություն
7․Ֆոկուսի տեսակները
8․Տեսարանաորոշիչների տեսակները
9․էքսպոնոմետր
10․Նկարահանումներ բարձր և ցածր պահաժամերով
11․Նկարահանման տեսակներ
12․Լուսանկարչական ժանրեր
13․Լուսանկարչական ապարատների առանձնահատկությունները
14․Լուսազտիչներ
15․Լուսարձակներ
16․Լույս
17․Տաղավարային նկարահանում
18․Տաղավարային նկարահանման տեսակներ

August 30

История фамилии

Первые упоминания об армянских фамилиях относятся к VII–VIII векам. Традиционно они были связны с названием местности, выходцем из которой был один из предков, или с именем самого предка. Более поздние фамилии возникли от названия профессии, общественного положения или звания родоначальника.

Большинство современных армянских фамилий образовано в качестве отчеств от личного имени или прозвания предка с добавлением различных суффиксов, указывающих на происхождение родоначальника. Например, фамилии с суффиксом «-уни» в древности и в средние века были присущи нахарарским родам, а семейные имена с суффиксами «-енц», «-унц», «-онц» были распространены в Зангезуре. В настоящее время семантические различия между ними стерлись, и все названные окончания играют роль патронимических суффиксов.

Фамильное именование Симонян образовалось с помощью указателя родственных отношений «-ян». Данный суффикс является видоизмененным суффиксом «-янц», который произошел от более древнего «-енц». В связи с этим, фамилия Симонян имеет форму отчества и означает «относящийся к роду Симона». Таким образом, исследуемая фамилия возникла в качестве отчества от личного прозвания родоначальника Симон. В ее основу легло христианское имя Симон. Древнееврейское по происхождению имя Шимон у разных народов приобрело свою собственную форму: у англичан – Саймон, у русских – Семен, у поляков и чехов – Шимон, у болгар – Симеон. В Армении же получила распространения форма Симон.
В переводе с древнееврейского имя Симон означает «слышащий Бога», «внимающий».

Одним из святых покровителей этого имени является благочестивый праведник Симон Богоприимец, прозванный так потому, что принял из рук Богородицы новорожденного Христа. Кроме того, православной церковью чтится память апостола Симона Кананита одного из двенадцати ближайших учеников Христа Спасителя. Он считается покровителем супружества.

https://www.analizfamilii.ru/Simonyan

Фамилия Симонян не имеет конкретных временных рамок возникновения. Даже фамилии, которые произошли от одного источника, а их носители стали однофамильцами, могли возникнуть в совершенно разные исторические эпохи. Но совершенно точно можно сказать, что фамилия Симонян возникла не позже середины 18 века. Ведь именно тогда, в летописях духовенства были обнаружены первые упоминания о фамилии Симонян. В большинстве случаев, это означает, что предок был священнослужителем. После окончания семинарии, всем выпускникам, которые не имели фамилии, давались новые. Таким образом, их крепко связывали с церковью. Зачастую, потом сан и приход уже передавались от отца к сыну. Интересный факт, такие фамилии распределялись по заслугам выпускника: отличникам давали приличные и созвучные фамилии, а тем, кто был в самом низу списка, в наказание получали смешные, или даже унизительные, фамилии.

https://znachenie-familii.com/simonyan/

Эта интересная фамилия, записанная более чем в ста вариантах написания фамилий по всей Европе, имеет дописанное историческое происхождение. В конечном итоге оно происходит от еврейского личного имени «Шимеон», что означает «тот, кто внимает». Формы фамилии включают Симон (английский), Симеон, Симон, Шимон (еврейский), Симеони (итальянский), Си, Сиас и Симао (немецкий и польский), Шиманн (чешский), Зимен (прусский), а также национальные уменьшительные и такие отчества, как Симонсон (Англия), Симонетт (Франция), Симонетти (Италия), Сиаспински и Сиасковски (польско-немецкий), Зимке (немецкий), Зимецкий (славянский) и многие другие. В Англии имя обычно принимает форму Симон, отчасти в результате ассоциации с ранее существовавшим греческим именем «Симон», от «simos», что означает «курносый». Первая европейская запись «Симон» как личного имени, вероятно, принадлежит «Симонусу», монах, в реестре Св. Бенетса 1134 г., аббатство Холм, Норфолк, Англия. Фамилия впервые появляется во второй половине 13 века (см. ниже), Питер Цимке из Гамбурга, Германия, в 1289 г., и Уильям Саймон в Календарь письменных книг лондонского Сити 1291 г. Другие средневековые записи включают Эрнеста Саймерса из Бремена, Германия, в 1262 г. и Джона Саймона в Списках субсидий графства Сассекс, Англия, в 1296 г. показано, что фамилия принадлежит Джону Саймонду, датированному 1273 годом, в «Сотне свитков Оксфордшира» во время правления короля Эдуарда 1, известного как «Молот шотландцев», 1272–1307 годы. На протяжении веков , фамилии в каждой стране продолжали «развиваться», часто приводя к удивительным вариантам исходного написания.

May 10

Տարվա հաշվետվություն

1ին կիսամյակի հաշվետվություն

Այս տարի արել ենք սթրիթներ, տաղավարային լուսանկարներ, ռեպորտաժներ, պորտրետներ,նկարել ենք մեդիա ուրբաթներ և անցել ենք նոր հայտնի լուսանկարիչների կենսագրությունը և ծանոթացել ենք իրանց աշխատանքներին։ Այս տարի ես նախագծերից արել եմ մի նախագիծ որը անվանել եմ <<Հանդիպման վայր>>։

Հանդիպման վայր

Մասնակցել եմ արտագնա լուսանկարահանումների:

Մասնակցել եմ քաղաքաին լուսանկարչության։

Street photography


Այցելություն ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ


Այցելություն ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ | Սուսան Ամուջանյան. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

May 9

Քաղաքացիական օրենսգիրք

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

Քաղաքացիների իրավունակությանըվերաբերող հոդվածները

Հոդված 20.Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

 

Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

 

Հոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

Քաղաքացու գործունակությունը

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Հոդված 30.Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

May 9

Աշխատանքային օրենսգիրք

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

Հոդված 17.Աշխատողը

 

1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2. Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:

2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին101-րդ հոդվածին140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին143-րդ հոդվածի 1.1-ին մասին148-րդ հոդվածի 3-րդ մասին149-րդ հոդվածի 4-րդ մասին153-րդ հոդվածի 2-րդ մասին154-րդ հոդվածի 2-րդ մասին155-րդ հոդվածի 7-րդ մասին164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին209-րդ հոդվածի 3-րդ մասին240-րդ հոդվածի 2-րդ մասին249-րդ հոդվածի 1-ին մասին257-րդ հոդվածին համապատասխան:

2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի և 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

4. Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

(17-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դ»ույթներ)  օրենքներ)

 

Հոդված 18.Գործատուն

 

1. Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:i

2. Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը:

Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):

3. (18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից`  24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

(18-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

Աշխատողի աշխատանքայի պարտականությունները

Հոդված 216.

Աշխատողը պարտավոր է

բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները,

աշխատանքային կարգապահությունը,

կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները,

արտակարգ դրության կամ կարանտինի ընթացքում գործող` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները,

բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև

մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:

Հոդված 237.Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը

 

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.

2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

Հոդված 238.Աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հոդված 239.Աշխատողների կողմից լրիվ ծավալով վնասի հատուցման դեպքերը

 

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե`

1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.

3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.

5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

Հոդված 260.Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների մասին հայտնելը

 

1. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած, մասնագիտական սուր հիվանդությամբ հիվանդացած աշխատողը (եթե ի վիճակի է), ինչպես նաև այն անձը, որը ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետևանքներին, պարտավոր են անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության և առողջության հարցերով ծառայությանը:

2. Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և տեսչական մարմնին:

Աշխատողի աշխատանքային իրավունքները

Գործատուի աշխատանքային պարտականությունները

Հոդված 217.

Գործատուն պարտավոր է`

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 234.Գործատուի նյութական պատասխանատվության առաջացման դեպքերը

 

Գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե`

1) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է.

2) վնասն առաջացել է աշխատողի գույքի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով.

3) թույլ են տրվել աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ:

Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 243.Աշխատողների անվտանգ աշխատանքի իրավունքը

 

1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

2. Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:

3. Աշխատանքի պայմանների դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հոդված 244.Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը

Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են`

1) մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը.

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը.

4) արտադրությունն ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով և էներգիայի այլ տեսակներով.

5) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ).

5.1) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ տրամադրելը.

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:

(244-րդ հոդ. փոփ. 14.07.22 ՀՕ-296-Ն օրենք)

Հոդված 253.Աշխատողների մասնակցությունը աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման միջոցառումների իրականացմանը

 Գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործատուի աշխատանքային իրավունքները

May 1

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:

Հոդված 9.Ամուսնություն կնքելու կարգը

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից: 

(9-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 10.Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Ամուսնության դադարման հիմքերը:

Հոդված 13.Ամուսնության դադարման հիմքերը

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

Ամուսնությունն անվավեր ճանաչելը:

Հոդված 20.Ամուսնությունն անվավեր ճանաչելը

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

 

Ամուսիների իրավունքներն:

Հոդված 24.Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

 

Հոդված 25.Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը

1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:

Ամուսիների պարտականությւոնները: