May 6

Ճամփորդություն

Այսօր ունեցանք մի նոր հետաքրքիր ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ։ Տպավորիչ ճամփորդություն էր, քանի որ եղանք մի շարք վայրերում, և բավականին ինֆորմացիա ստացանք այդ վայրերի վերաբերյալ։Արագածոտնի մարզում ուսումնասիրեցինք Ագարակ հնավայրը։Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001-ին: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք:  Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:

Արուճ գյուղում պահպանվել են բրոնզի դարի դամբարանների, քարավանատան, հուշարձանների ավերակներ։ Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս:

Եղանք նաև դաշտադեմի ամրոցում։Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։

Դաշտադեմի ամրոց


Posted May 6, 2022 by armankarapetyan in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*