November 11

Աշխարհագրություն առաջադրանքներ

Ներկայացնել սպասարկման կամ ծառայությունների ոլորտը իր առանձին ենթաճյուղերով

Բնութագրել տրանսպորտը իր առանձին ենթաճյուղերով

Առանձնացնել հաղորդակցության գլխավոր միջոցները

Բերել մեկ օրինակ ,որտեղ արտացոլված կլինի սպասարկման ոլորտի տրանսպորտի և կապի փոխկապակցվածությունը ։

Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի անվանվում են սպառողական ծառայություններ:Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը:  

Նյութական արտադրության ճյուղերի համար կրթությունը պատրաստում է աշխատանքային կադրեր:

Առողջապահություն-Յուրաքանչյուր երկրի կառավարություն, իր հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է, Հայաստանում` 6,3 %,  Հնդկաստանում` 1,6 %:

Արագ զարգացող ճյուղ է զբոսաշրջությունը:

2.Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային, երկաթուղային, ավտոմոբիլային, խողովակային,ջրային փոխադրամիջոցները: Ցամաքային տրանսպորտը ներառում է մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժն ապահովող ցամաքային բոլոր փոխադրական համակարգերը։ Ցամաքային տրանսպորտը քաղաքների նախագծման հիմնական գործոնն է։ Այն բաժանվում է երկու խմբի՝ երկաթուղային և ճանապարհային։օդային տրանսպորտ անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ: Երկաթուղային տրանդպորտ  շարժվում է երկու զուգահեռ պողպատե ռելսերով, որոնք այլ կերպ կոչվում են երկաթուղի կամ երկաթգիծ։ Ռելսերի միջև տարածությունը պահպանելու համար դրանց միջև ուղղահայած խարսխված են փայտե, բետոնե կամ պողպատե կոճեր։ Ռելսերը և ուղղահայաց հեծանները տեղադրվում են բետոնե,  կամ հողային հիմքի վրա։ Երկաթուղիների այլընտրանքային տարբերակներից են միառելսեր ևմագլև գնացքներ։Ջրային տրանսպորտ ծովերով,օվկիանոսներով,լճերով, ջրանցքներով կամ գետերով, ջրային փոխադրամիջոցներով՝բեռնանավերով,զբոսանավերով, նավակներով, լաստանավերով տեղաշարժն է

3. Հաղորդակցության միջոցները այն միջոցներն են, որոնք օգտագործվում են մի կետից մյուսը տեղափոխելու եւ իրեր ստանալու համար: Միջոցներ՝ ցամաքային, երկաթուղային, ավտոմոբիլային, էլեկտրական, խողովակային, ջրային, գետնային, օդային:


Posted November 11, 2021 by armankarapetyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*