September 1

իմ սիրած վնասակար ուտելիքը

տնային հանձնարարություն

գնել խանութից և ուտել

թուխթը պահել,գտնել թղթի վրա բաղադրությունը

ուսումնասիրել առաջին 5 նյութերը և ներկայացնել այն բլոգում

1.Ավանդական անվանում՝ կալցիումի կարբոնատ(CaCO₃)։900 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է,Վատ է լուծվում ջրում, լավ թթուներում։

2.Շաքարները կազմված են ածխածնից, ջրածնից և թթվածնից։Շաքարը հանդիպում է բույսերի մեծամասնության հյուսվածքներում,ավելի մեծ քանակությամբ շաքար են պարունակում շաքարի ճակնդեղը և շաքարեղեգում։Շաքարի արտադրությունը բուռն կերպով սկսեց զարգանալ 18-րդ դարում՝ Արևմտյան Հնդկաստանում և Ամերիկաներում շաքարի պլանտացիաների հիմնումից հետո։ Միայն այդ ժամանակ շաքարը հասանելի դարձավ սովորական մարդկանց, որոնք նախկինում օգտագործում էին միայն մեղր կամ քաղցր պտուղներ։

3. Կակաո_կակաոները աճում են ծառերի վրա։Կակաոի ծառերը աճում են արևադարձային շրջաններում՝Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև Ճավա, Ցեյլոն կղզիներում։Տեղացիներն այդ ծառի բույսից՝ կակաոյից պատրաստում են մի խմիչք, որին անվանում են չոկոլատլ, այդտեղից էլ առաջացել է շոկոլադ անվանումը;

4. Կաթ, սպիտակ գույնի սննդարար հեղուկ, որն արտադրում են էգ կաթնասունների կաթնագեղձերը։Կաթի բաղադրիչ տարրերից օրգանիզմի լիարժեք սնման համար հատկապես կարևոր նշանակություն ունեն կաթնայուղն ու սպիտակուցները։ Կաթի սպիտակուցները լիարժեք են, դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Կաթը պարունակում է 280-ից ավելի բաղադրամասեր՝ մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերի ցանկալի հարաբերակցությամբ։


Posted September 1, 2021 by armankarapetyan in category Էկոլոգիա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*