May 10

Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի ամփոփում հղում

Երկրորդ կիսամյակում ամեն առարկայից ներկայացնում ենք անհատական նախագծեր, որոնք ավելի են հետաքրքրացնում ուսումը, անհատական նախագծերը կատարելիս աշակերտները իրենք են ընտրում թէ ինչ թեմաներ պետք է ներկայացնեն։

ընտրության մարզաձև

Նախկին դպրոցում ֆիզկուլտուրա առարկաից չունեի ընտրություն կատարելու հնարավորություն, իսկ քոլեջում որպես ֆիզկուլտուրա սովորում եմ սուսերամարտ, սուսերամարտով չէի հետաքրքրվել մինջև քոլեջ ընդունվելս, դասընկերներիս խորհուրդով ընտրեցի և ուսումնասիրեցի սուսերամարտը որը արդեն իմ սիրելի սպորտաձևերից մեկն է։

Երաժշտական գործունեություն

Ազգագրական երգով և պարով նույնպես հետաքրքրված չեմ եղել մինջև քոլեջ գալս։ Առաջին ամիսներին դժվարանում էի, իսկ հիմա ավելի հեշտ է դարձել։ Ընկեր Մարինեի հետ սովորել ենք բազմաթիվ երգեր և պարեր։

Ճամփորդություններ

Չէի պատկերացնի, որ ճամփորդել այսքան կսիրեմ։ Այս տարի մասնակցել եմ շատ ու շատ ճամփորդությունների, որոնցից ամենատպավորիչը եղել է Գյումրին։ Ճամփորդությունների ժամանակ հնարավորություն է ընձեռնվում հաղթահարել սեփական վախերը։ Ճամփորդությունների ընդացքում ես բացահայտեցի Հայաստանիս տարբեր անկյուններ։ Մեծ ոգևորությամբ շարունակելու եմ ճամփորդել։

Մասնագիտականի մասին

Որպես մասնագիտական կրթություն ես սովորում եմ լուսանկարչություն։ Մասնագիտական կրթությունս այս տարի այնքանել խորացված չէ։ Տեխնիկականին ծանոթանալու հետ մեկտեղ մենք, նաև փորձում ենք զարգացնել գեղեցիկը տեսնելու ունակությունը։ Դասերից դուրս համակուրսեցիներիս հետ մեկտեղ կատարում եմ տարբեր տեսակի լուսանկարներ, որոնք տեղադրում ենք ընդանուր բացված Ինստագրամյան էջում, և ըստ արձագանքների հասկանում ենք թէ ինչպիսի նկարներն են պահանջված։

Առարկայական հաշվետվություն

Անգլերեն-հղում

Գրականություն-հղում

Էկոլոգիա-հղում

Հայոց լեզու-հղում

Հայոց պատմություն-հղում

Հանրահաշիվ-հղում

Ռուսաց լեզու-հղում

Ֆիզիկա-հղում

Կենսաբանություն-հղում

Աշխարհագրություն-հղում

Ֆլշմոբեր

Դասերի հետ մեկտեղ տարբեր առարկաներից կատարում ենք ֆլեշմոբներ, ամեն ամսվա գնահատականը որոշելիս հաշվի են առնում ֆլեշմոբի մասնակցությունը։

Ամբողջ տարվա ձեռքբերում

Այս ուսումնական տարում իմ ձեռքբերումներից մեկը այն էր որ’սկսել եմ ճամփորդել , ճամփորդությունների շնորհիվ ես այցելել եմ այնպիսի վայրեր որոնց մասին նույնիսկ գաղափար չունեի, երգի և պարի դասերի շնորհիվ ես ծանոդացել եմ հայկական ավանդական երգերին և պարերին հետ, որոնք ես նախկինում այնքանել չէի սիրում, պարերի շնորհիվ նաև լիցքաթափվում ենք ամենօրյա դասերից։ Քոլեջի շնորհիվ մեծացրեցի շրջապատս։


Posted May 10, 2022 by armankarapetyan in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*