April 10

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մի քանի օր առաջ ճամփորդության գնացինք դեպի Գյումրի: Գյումրիում լինում էի առաջին անգամ ի տարբերություն ընկերներիս: Բավականին հետաքրքիր և բացահայտումներով լի ճամփորդություն էր։ Այդ տպավորիչ 3 օրերը անցկացրեցինք «Կապս» հյուրատանը։ Ադրենալինով լի և անմոռանալի օրեր էին։ Գյումրու փողոցները տարբերվում էին իրենց գեղեցկությամբ։ Բավականին քայլեցինք, և նոր տեղեկություններ ստացանք Գյումրու, նրա փողոցների  և եկեղեցիների մասին: Ինձ համար տպավորոիչ էր Սև բերդը, քանի որ  շատ ինֆորմացիա ստացա այդ վայրի վերաբերյալ։ Սև Բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Եղանք նաև  Վահրամաբերդում, և մի քանի եկեղեցում ևս: Վահրամաբերդը վերանվանվել է1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունուն, որի

տապանաքարը պահպանվում է Մարմարաշենի վանքի գավթում։

Հյուրատանը բավականին հագեցած էր ժամանակը։ Երեկոյան ժամերին ինտելեկտուալ խաղեր էինք խաղում, իսկ հետո զրուցում էինք: Այս ճամփորդությանը ումեցանք նաև նոր ծանոթություններ։Այսպես էլ լավ էմոցիաներով վերադարձանք Երևան։


Posted April 10, 2022 by armankarapetyan in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*